Պորոշենկոն բանակցություններ է վարել Էրդողանի հետ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ստամբուլում հանդիպում է ունեցել թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Էրդողանի հետ։ «Ռիա ռու»-ն գրում է, որ նրանք քննարկել են ռազմավարական գործընկերության ամրապնդման ուղիները և Ռուսաստանում դատապարտված ուկրաինացիների ազատման խնդիրները:
«Բանակցությունների ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են ռազմավարական գործընկերության ամրապնդման ուղիները, համագործակցությունը միջազգային ասպարեզում և ազատ առևտրի գոտու վերաբերյալ երկկողմ համաձայնագրի կնքման հեռանկարները», - ասված է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության համաձայն՝ Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել Էրդողանին Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականությանն աջակցելու համար:
Պորոշենկոն հունվարի 5-6-ը Թուրքիայում է գտնվելու։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան