Վրաստանում H1N1 վիրուսից ութ մարդ է մահացել
Վրաստանում H1N1 վիրուսից երեկվա դրությամբ ութ մարդ է մահացել։ Այս մասին գրում է «Գրուզիա օնլայն»-ը՝ հղում անելով երկրի Հիվանդությունների վերահսկողության և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեին:
Նրա խոսքով՝ նշված բոլոր դեպքերում H1N1 գրիպը ուղեկցվել է այլ հիվանդություններով, իսկ բժշկական հաստատություն դիմելը ուշացած է եղել:
«Ութից մեկը հղի կին է եղել, մեկը՝ ծանր թոքաբորբով երիտասարդ տղամարդ, իսկ մնացածի մոտ խրոնիկ հիվանդություններ են եղել»,- ասել է նա։
Նրա խոսքերով, առաջիկա երկու շաբաթվա ընթացքում գրիպի վիրուսի տարածման կտրուկ աճ չի սպասվում, քանի որ մանկապարտեզներում և դպրոցներում կրթական գործընթացը դեռ չի վերսկսվել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան