Զիդանը հնարավոր է գլխավորի «Յուվենտուս»-ը ամռանը
Մադրիդի «Ռեալ»-ի նախկին ղեկավար Զինեդին Զիդանը հնարավոր է ամռանը փոխարինի Մասսիմիլիանո Ալեգրիին՝ թուրինյան «Յուվենտուս»-ի ղեկավարի պաշտոնում։
«Գազետա.ռու»-ն գրում է, որ իտալացին պատրաստվում է իր պաշտոնը լքել մրցաշրջանի ավարտին՝ չնայած այն բանին, որ իր պայմանագիրն ավարտվում է 2020 թվականին։
Սպասվում է, որ հենց ֆրանսիացի մասնագետը կդառնա Աեգրիին փոխարինողը։
Ալեգրին 2014 թվականի հուլիսից է աշխատում «Յուվենտուսում»: Իտալացի մասնագետի գլխավորությամբ թուրինցիները 4 անգամ հաղթել են Իտալիայի առաջնությունում և Գավաթի խաղարկությունում, ինչպես նաև դարձել են Իտալիայի Սուպերգավաթակիր:
Հարակից հրապարակումներ`
- Զիդանը չի ցանկանում աշխատել ՄՅՈՒ-ում
- Բեքհեմը Զիդանին առաջարկել է գլխավորել իր թիմը
- «Ռեալի» պաշտպան. Կյանքը շարունակվում է նաև առանց Զիդանի ու Ռոնալդուի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան