Արայիկ Հարությունյան. Առնվազն վաղվանից սկսել դպրոցների շենքերի նորմալ ջեռուցումը
Հունվարի 8-ին մեկնարկում է նաև ուսումնական գործընթացը: ԿԳ նախարարի պաշտոնակատարն ավելի վաղ հերքել էր տարածված այն լուրերը, որ արձակուրդները երկարաձգվում են:
Այսօր Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` այն հասցեագրելով դպրոցների տնօրեններին, տնտեսվարներին:
«Դպրոցների հարգելի տնօրեններ, տնտեսվարներ, տեխնիկական աշխատակիցներ, քանի որ հունվարի ութին մեկնարկում է ուսումնական գործընթացը, անհրաժեշտ է, որ առնվազն վաղվանից սկսվի դպրոցների շենքերի նորմալ ջեռուցումը՝ հաջորդ օրվանից նորմալ դասապրոցեսն ապահովելու համար: Թեպետ այսօր տեղեկացա, որ արդեն կան դպրոցներ, որոնք սկսել են անհրաժեշտ ջերմաստիճանի բերել դասասենյակները: Մեր երեխաների առողջությունը պետք է լինի առաջին տեղում: Շնորհակալություն համագործակցության համար:
Նաև մարզերի և համայնքների ղեկավարներին խնդրում եմ ուշադրության տակ պահել այս հարցը և վաղը ստուգել դպրոցները, թեպետ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նույնպես այս հարցը պահում է ուշադրության կենտրոնում: Երեկ և այսօր զրուցել եմ նրա հետ մարզային ենթակայության դպրոցներում ջեռուցման ապահովման հարցի վերաբերյալ»,-գրել է նախարարի պաշտոնակատարը:
Նկատենք սակայն, որ սոցցանցը այն հարթակը չէ, ուր պաշտոնակատարը պիտի իր սրտի զեղումը արտահայտի իր անմիջական պարտականությունները կատարելու փոխարեն: Նախարարի պաշտոնակատարը պիտի կամ շրջաբերական իջեցներ, կամ դիմեր քաղաքապետարաններ ու մարզպետարաններ:
Հուսանք՝ ֆինանսական ու վառելիքի հարցերը լուծված են:
Հարակից հրապարակումներ`
- Հիմա կրթության ոլորտում բավական քաոսային իրավիճակ ունենք. Սերոբ խաչատրյան
- Չարենցավանի թիվ 3 դպրոցի աշակերտներից շատերը չեն լսել Փաշինյանի հորդորը
- «Կրթության» ենիչերիները
- ՀՀԿ-ից դուրս եկա, երբ որոշեցի, որ կրթության ոլորտի մարդը պետք է անկուսակցական լինի. Աննա Ստեփանյան
- Ֆրանսիայում պարտադիր դպրոցական կրթությունը կսկսվի երեք տարեկանից
- Հայաստանում բազմաթիվ դպրոցներ շատ վտանգավոր օբյեկտներ են. Նարեկ Սարգսյան
- Բացահայտվել են հատուկ դպրոցներ ընդունվելու կարգի չարաշահման դեպքերը. ՄԻՊ