Ժաննա Ալեքսանյան. Արմենակ Մնջոյանի մահը ևս իշխանությունների խղճին մնաց
Անցած գիշեր մահացել է ցմահ դատապարտված Արմենակ Մնջոյանը: Նա 54 տարեկան է:
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը հայտարարել է, որ Մնջոյանի մահը մնաց իշխանությունների խղճին:
«Ցավակցում ենք ընտանիքին և հարազատներին։ Այս մահը ևս իշխանությունների խղճին մնաց։ Ինչու չազատեցին գոնե նրանց, ում 20 տարվա շեմն արդեն հատել էր։
Ինչ հույս ու հավատով էին լցված հեղափոխական իշխանության հանդեպ ցմահ դատապարտվածները և ինչ հիասթափություն ապրեցին ամիսներ անց։
Ինչպես կարելի էր այս աստիճան թքած ունենալ մարդկանվց վրա, անտեսել նրանց խնդիրները և հանգիստ նայել, թե ինչպես են նրանք մահանում։ Վերջին համաներումից առաջ զրուցել եմ Արմենակ Մնջոյանի հետ, ես հավատում էի․ որ նրանց վրա էլ է տարածվելու համաներումը, բայց նա համոզված էր, որ չի տարածվելու։ Մնջոյանը խորաթափանց էր և ավելի լավ գիտեր իշխանության բնույթը»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ Արմենակ Մնջոյանը ցմահ դատապարտվել էր «Դրո» գործով: Նա հայտնի ակադեմիկոս, քիմիկոս Արմենակ Մնջոյանի թոռն է: