Արցախի ՄԻՊ. Համասեռամոլին Արցախում ծեծելու լուրը կեղծ է
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան արտակ Բեգլարյանը տեղեկացնում է` Արցախում համասեռամոլ ծեծի չի ենթարկվել: Ֆեյսբուքյան իր էջում արած գրառման մեջ Բեգլարյանը նշում է` հարցում արել է թե ոստիկանությունից, թե առողջապահության, թե արտաքին գործերի նախարարություններից:
«Քիչ առաջ մի անհայտ ֆեյսբուքյան էջ կեղծ լուր է հրապարակել, իբր թե «Արցախում դաժան ծեծի են ենթարկել ՝ Ֆրանսիահայ , ամանորը Արցախում անցկացնելու նպատակով Հայաստան ժամանած՝ համասեռամոլ Ջեյմ Մարկոսյանին»: Լուրը որոշ լրատվամիջոցներ սկսել են տարածել՝ առանց ստուգելու դրա ճշմարտացիությունը:
1. Նյութում լուրի որևէ աղբյուր նշված չէ: Ավելին, ստուգել եմ նյութում առկա լուսանկարների աղբյուրը, պարզվում է, որ տվյալ էջը միտումնավոր է կեղծել լուրը՝ օգտագործելով համացանցում առկա այլ լուսանկարներ: Մասնավորապես, այդ լուսանկարները գտել եմ “Pinknews” բրիտանական կայքի՝ 2016թ. ապրիլի 14-ի մի նյութում (հղումն ու էկրանակադրը կցում եմ):
2. Տեղեկացնեմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ նման միջադեպով և անուն ազգանունով ոչ ոք չի դիմել:
3. Ոստիկանություն հարցում արեցի, և ինձ հայտնեցին, որ վերջին օրերին ոչ մի նման միջադեպ չի արձանագրվել սփյուռքահայի հետ, իսկ այդպիսի անուն ազգանունով մարդ էլ որևէ հաղորդում չի տվել իրեն ծեծելու մասին:
4. Հարցում արեցի նաև առողջապահության նախարարություն, որտեղից էլ հայտնեցին, որ հիվանդանոցներ նման միջադեպով և նման անուն ազգանունով մարդ չի դիմել:
5. Արտգործ նախարարություն էլ հարցում արեցի, և ինձ հայտնեցին, որ վերջին օրերին իրենց նման անուն ազգանունով օտարերկրյա քաղաքացի չի դիմել վիզա ստանալու նպատակով:
6. Հետևաբար, հաշվի առնելով վերոնշյալ բոլոր հանգամանքներն ու ապացույցները՝ կարող ենք եզրակացնել, որ լուրը կեղծ է, իսկ թե ինչու է այդ էջը նման կեղծ լուր հրապարակում և շահարկում արցախցիների հավաքական անունը, կարող ենք միայն ենթադրել:
7. Ուստի, խնդրում ու պահանջում եմ բոլոր լրատվամիջոցներից ու օգտատերերից, որ չտարածեն այդ կեղծ գրառումը՝ որպես իրականություն»,-գրել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին