ՃՈ. 188 վարորդ եղել է ոչ սթափ վիճակում
Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ երեկ տեղափոխվել է 31 տրանսպորտային միջոց, որոնցից 29-ի վարորդները ոչ սթափ վիճակում վարելու համար:
Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ հունվարի 1-ի ժամը 00.01-ից մինչև հունվարի 5-ը ներառյալ, ճանապարհային ոստիկանները հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխել 209 տրանսպորտային միջոց, որոնցից 188-ը ոչ սթափ վիճակում վարելու համար:
Ոստիկանությունը հորդորում է վարորդների խստագույնս պահպանել երթևեկության կանոնները, չվտանգել իրենց և երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը: