
Ղազախստանում քրգործ է հարուցվել ազգերի մեջ ատելություն հրահրելու հատկանիշներով
Դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանում ծեծկռտուքից հետո ոստիկանությունը քրեական գործ է հարուցվել ազգերի մեջ ատելություն հրահրելու հատկանիշներով: Այս մասին գրում են ղազախական լրառվամիջոցները` վկայակոչելով երկրի դատախազությանը:
Հիշեցնենք, որ միջադեպի հետևանքով 23-ամյա երիտասարդ է մահացել, երեքը վնասվածքներ են ստացել: Նրանցից երկուսը դուրս են գրվել հիվանդանոցից:
Կասկածյալների թվում հայեր կան:` Տ. Մ. Մալխասյան, Ս. Ս Մալխասյան: Նրանք կալանավորված են, մեղադրվում են ծանր հանցագործություն կատարելու համար:
«Քննության շրջանակում ձերբակալվել է յոթ կասկածյալ, նրանից հինգը կալանավորվել են, մեկի` Ն. Գուրուրյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել»,-նշել են դատախազությունից:
Դատախազությունը նաև քաղաքացիներին հորդորել է հանգստություն պահպանել, չտրվել պրովոկացիաների: Հիշեցնենք, որ այսօր Ղազախստանում կարճատև ակցիա է տեղի ունեցել, որի ընթացքում առաջարկել են «այրել հայերին»:
Ի պատասխան սոցիալական ցանցերում տարածված ոչ հավաստի տեղեկությունների, ըստ որոնց, իբր կոնֆլիկտը ազգային հողի վրա է եղել, դատախազությունն ավելի վաղ հերքել էր, ուշադրություն հրավիրելով փաստին, որ ծեծկռտուքը եղել է երկու ընկերությունների միջև, չի ունեցել միջազգային բնույթ:
Երկու կողմերում էլ եղել են Ղազախստանի ու այլ համայնքների ներկայացուցիչներ:
Միջադեպի վերաբերյալ ավելի վաղ հայտարարությամբ հանդես էր եղել Ղազախստանում Հայաստանի դեսպանատունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին