Սաուդյան Արաբիայի կանայք ամուսնալուծության մասին կտեղեկանան սմս-ի միջոցով
Այսօրվանից Սաուդյան Արաբիայում գաղտնի ամուսնալուծությունների պրակտիկային վերջ կդրվի: Ուժի մեջ է մտնում այն փոփոխությունը, որի համաձայն, տղամարդը պետք է կնոջն ամուսնալուծվելու մասին տեղյակ պահի սմս հաղորդագրության միջոցով: Մինչ այդ, շատ կանայք երկար ժամանակ իրենց կարգավիճակի մասին չէին իրազեկվում:
BBC-ի ռուսական ծառայությունը գրում է, ըստ իրավապաշտպանների, իրենց ամուսնական կարգավիճակի մասին տեղեկացված լինելը թույլ կտա կանանց ավելի լավ պաշտպանել իրավունքները նաև ամուսնալուծության ժամանակ:
Նշվում է, որ սա ևս լայնածավալ սոցիալական ու տնտեսական բարեփոխումների մաս է կազմում, դրանք իրականացվում են արքայազն Մահամեդի կողմից:
Վերջին ամիսներին այստեղ կանայք ավտոմեքենա վարելու, ֆուտբոլային խաղեր այցելելու, ինչպես նաև մինչ այդ միայն տղամարդկանց համար համարվող մի քանի մասնագիտություններով աշխատելու իրավունք ստացան:
Չնայած գենդերային հավասարության ուղղությամբ իրականացվող այս միջոցառումներին, Սաուդյան Արաբիայում կանանց այս պահին էլ շատ բաներ արգելված են ինքնուրույն անել, ինչպես օրինակ անձնագիր ստանալու համար հայտարարություն տալ, արտասահման մեկնել, ամուսնանալ, բանկային հաշվեհամար բացել, կատարել վիրահատություն:
Հարակից հրապարակումներ`
- Սաուդյան Արաբիայում թույլ են տվել կանանց տաքսի քշել
- Սաուդյան Արաբիայում կանանց վստահել են ինքնաթիռի ղեկը
- Սաուդյան Արաբիայում կանանց թույլ են տվել նոտար աշխատել
- Սաուդյան Արաբիայում կանայք սկսել են ստանալ առաջին վարորդական իրավունքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան