Արշակ Գասպարյան. Պետք է հասկանալ, որ բանտային համակարգի ռեֆորմ անելիս ազատազրկվածը գործընկեր է, ոչ թե թշնամի
«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության, ԵԽ բանտային ու պրոբացիոն համակարգերի փորձագետ Արշակ Գասպարյանն անդրադարձել է բանտային համակարգի կառվարմանը: Առիթը ցմահ դատապարտված Արմենակ Մնջոյանի մահն է:
«Բանտում կարևորագույն ապրումներից/զգացումներից մեկը պիտանելիության ու պատկանելիության զգացումն է (բոլոր հարթություններում)։
Բանտային համակարգի գերակա խնդիրներից մեկն էլ այս զգացման հետ աշխատելն է. ապահովել յուրաքանչյուր դատապարտյալի ինքնիրացումը և ինքնակատարելագործումը։ Բանտային համակարգի կառավարման կենտրոնն ու առանցքը մարդն է։
Ցմահ դատապարտվածների համար էքսզիստենցիալ այս մոտեցման իրացումն ավելի քան կարևոր է։ Մենք կարող էինք և դեռ կարող ենք օգտագործել ազատազրկվածների ներուժը՝ հանուն արարման, հանուն ռեֆորմի։ Արմենակ Մնջոյանն (նաև այլք՝ իր պես) այն ազատզրկվածներից էր, որ կարող էր իր ներուժը ծառայեցնել, իսկ մենք պիտի ծառայեցնեինք...
Երկար ճանապարհ պիտի անցնեն մեր պետական այրերը՝ հասկանալու համար, որ բանտային համակարգ կառավարելիս, առավել ևս՝ ռեֆորմ անելիս, ազատազրկվածը գործընկեր է, ոչ թե «թշնամի»...
Ափսոս..»,-գրել է փորձագետը ֆեյսբուքյան իր էջում:
Հարակից հրապարակումներ`
- Ժաննա Ալեքսանյան. Արմենակ Մնջոյանի մահը ևս իշխանությունների խղճին մնաց
- ՄԻՊ-ը՝ ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանի առողջական վիճակի մասին
- Համաներումը լավ բան է, բայց ոչ միշտ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան