Հայաստանի և Ղազախստանի ոստիկանապետերը քննարկել են Կարագանդայում ծեծկռտուքի ու սպանության մանրամասները
Հունվարի 7-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Կալմուխանբետ Կասիմովի հետ: Այս մասին այտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։
Գործընկերները քննարկել են հունվարի 1-ին Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի ու սպանության մանրամասներ, ինչի մեջ կասկածվում են հայեր ու նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Կալմուխանբետ Կասիմովը հայ գործընկերոջը վստահեցրել է, որ անց է կացվելու արդար քննություն և դրա շրջանակում բոլոր գործողություններն իրականացվելու են օրենքի տառին համապատասխան:
Կողմերը խոսել են նաև Կարագանդայում հունվարի 6-ին տեղի ունեցած ցույցերի մասին, որոնց վերաբերյալ տեղեկությունը տարածում գտավ նաև միջազգային լրահոսում:
Ղազախստանի ներքին գործերի նախարարը հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ բողոքի ակցիաները ազգամիջյան բնույթ չեն կրել, եղել են ոչ մեծաքանակ ու գտնվել են իրավապահների հսկողության տակ. Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը վերահսկում է իրավիճակը:
Հեռախոսազրույցի ընթացքում հայ և ղազախ գործընկերները քննարկել են նաև երկու երկրների իրավապահ կառույցների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Հարակից հրապարակումներ`
- ԱԳ նախարարի պաշտոնակատարը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտգործնախարարի հետ
- Ղազախստանի Մարդու իրավունքների հանձնակատարն անթույլատրել է համարում դեպքին ազգամիջյան որևէ երանգ տալը
- Կարագանդայում տեղի ունեցած սպանությունից հետո իրավիճակը գնալով անվերահսկելի է դառնում. Մարուքյան
- Ղազախստանում քրգործ է հարուցվել ազգերի մեջ ատելություն հրահրելու հատկանիշներով
- Ղազախստանում երիտասարդի սպանության գործով հայեր են կալանավորվել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին