Սխալ է սահմանին գազի գնի վերանայումը դիտարկել ՀՀ ներքաղաքական գործընթացների համատեքստում. փորձագետ
«Սխալ է սահմանին գազի գնի վերանայումը դիտարկել Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական գործընթացների համատեքստում, առավել ևս դա կապել որոշ միջանձնյա հարաբերությունների, առանձին քաղաքական դերակատարների կողմնորոշման հետ։ Ինչպես ցույց է տալիս ՌԴ էներգետիկ քաղաքականության իրականացման պրակտիկան, նման դեպքերում Ռուսաստանը բավականին կտրուկ քայլերի է գնում՝ հայտարարելով գազի սակագնի կտրուկ բարձրացման մասին։ Բավական է հիշել Վրաստանի և Ուկրաինայի փորձը»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց էներգետիկայի հարցերով փորձագետ Վահե Դավթյանը։
«Իրականում վերջին կես տարվա ընթացքում համաշխարհային էներգետիկ շուկայում ձևավորվել էր մի իրավիճակ, որը բարենպաստ չէր էներգետիկ ռեսուրսներ ներկրող երկրների համար։ Նավթի և գազի գները փոխկապակցված են։ Մենք տեսանք, թե վերջին կես տարվա ընթացքում ինչ կտրուկ փոփոխություններ տեղի ունեցան նավթի շուկայում։ Երկու երեք ամսվա ընթացքում նավթի գինը զգալի իջավ։ Էներգաարդյունահանող, մասնավորապես նավթ արտահանող պետությունները ստիպված էին ձևավորված կորուստները կոմպենսացնել գազի ոլորտում սակագնային որոշ կորեկցիանորով։ Ռուսաստանը ևս ստիպված էր գնալ որոշակի ձևափոխումների գազի սակագնի ոլորտում»,- նշեց բանախոսը։
Վահե Դավթյանը նկատեց նաև, որ սահմանին գազի գնի բարձրացման վրա շորոշակի ազդեցություն ունեցավ ռուս-բելառուսական ճգնաժամը։
«Գանք ՀՀ շուկա և տեսնենք, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ այս փոփոխությունը մեր էներգետիկ անվտանգության համար։ Երկրի ներսում սակագնի պահպանումը սահմանին սակագնի բարձրացման ֆոնին կարող է որոշակի ռիսկեր ձևավորել։ Ես չեմ բացառում, որ այս սակագնային քաղաքականության արդյունքում կարող է ձևավորվել ռիսկ, երբ Հայաստանը 2020-2021 թվականներին ստիպված լինի պարտքը մարել քաղաքական զիջումների տեսքով։
Ի՞նչ անել. պետք է իրականացվի այնպիսի էներգետիկ քաղաքականություն, որի արդյունքում գնալով կնվազի ՋԷԿ-երի տեսակարար կշիռը մեր էներգագներացման համակարգում։ Ինչպես հայտնի է, դրանք աշխատում են բնական գազով։ ՋԷԿ-երի տեսակարար կշիռն այսօր հասնում է է 40-42 տոկոսի, պետք է հասցվի 18 տոկոսի»,- նշեց բանախոսը։
Հարակից հրապարակումներ`
- Սպառողների համար գազը չի թանկանա. Նիկոլ Փաշինյան
- Գազի շուրջ բանակցել են Միլերն ու Մհեր Գրիգորյանը
- «Հետո մեզ կավետեն, որ մի 200 միլիոնի պարտք ունենք». ֆեյսբուքի օգտատերերը՝ գազի գնի մասին
- Ռուսաստանն ու Հայաստանը կարագացնեն գազի գնի շուրջ բանակցությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան