Հայտնի են «Ոսկե գլոբուսի» հաղթողների անունները
Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Ոսկե գլոբուսի» 76-րդ մրցանակաբաշխությունը։
Ինչպես հայտնում է «Լենտա.ռու»-ն, լավագույն դրամատիկական ֆիլմ դարձել է «Բոհեմյան ռապսոդիան», լավագույն դրամատիկական դերասանուհի՝ Գլեն Քլոուզը՝ «Կինը» ֆիլմում դերի համար։
«Լավագույն ֆիլմ՝ կատակերգություն կամ մյուզիքլ» անվանակարգում մրցանակ ստացել է «Կանաչ գիրք» ֆիլմը, որը նաև հայտարարվել է որպես լավագույն սցենար։ Կատակերգական ֆիլմում կամ մյուզիքլում դերակատարման համար մրցանակ է ստացել «Իշխանություն» ֆիլմում նկարահանված Քրիստիան Բեյլը։ Նույն անվանակարգում լավագույն դերասանուհի ճանաչվել է Օլիվիա Քոլմանը՝ «Ֆավորիտուհին» ֆիլմի աստղը։
Լավագույն ռեժիսոր է հռչակվել Ալֆոնսո Կուարոն «Ռոմա» ֆիլմի համար։ Այս ֆիլմը հաղթել է նաև «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում։
Լավագույն սաունդթրեք է ճանաչվել Լեդի Գագայի Shallow ստեղծագործությունը՝ գրված «Աստղը ծնվել է» ֆիլմի համար։
Նշենք, որ «Ոսկե գլոբուսն» «Օսկարից» հետո երկրորդ հեղինակավոր մրցանակաբաշխությունն է։