Փոխվարչապետի պաշտոնակատարն այցելել է ՀՀ Զինված ուժերի զորամաս
Հունվարի 6-ին փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի հյուսիս-արևելքում տեղակայված ՀՀ Զինված ուժերի N զորամաս և առաջնագիծ: Այս մասին հայտնում են փոխվարչապետի պաշտոնակատարի գրասենյակից։
Տիգրան Ավինյանը շնորհավորել է Հայոց բանակի սպաներին ու զինվորներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակացությամբ: Նա շնորհակալություն է հայտնել անձնվեր և պատասխանատու ծառայության համար՝ նշելով, որ հզոր և մարտունակ բանակն ապահովվում է սահմանների անդորրը և անհրաժեշտ պայմաններ ստեղծում հայ ժողովրդի առաջըթնացի և զարգացման համար։ Տիգրան Ավինյանը զինծառայողներին մաղթել է անվտանգ ծառայություն և տոկունություն։
Փոխվարչապետի պաշտոնակատարը շրջայց է կատարել զորամասում և ճաշել զինծառայողների հետ։ Նա այնուհետև այցելել է մարտական հենակետեր, շփվել դիրքապահ անձնակազմի հետ և ծանոթացել մարտական հերթապահության անցկացման պայմաններին։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան