Կարո Փայլանը Մեջլիսի ամբիոնից հայերենով շնորհավորել է Սուրբ ծնունդը
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Մեջլիսի ամբիոնից հայերենով շնորհավորել է Սուրբ ծնունդը:
«Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս», - ասել է պատգամավորը:
Թվիթերի իր էջում ևս հայազգի պատգամավորը Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորական գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է.
«Շնորհաւոր Ս. Ծնունդ։ Խաղաղ աշխարհի մը երազով կը շնորհաւորեմ Սուրբ ծնունդը»,- գրել է նա՝ բարեմաղթանքը ստորագրելով որպես՝ Կարօ Փայլան՝ Տիգրանակերտի պատգամավոր
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան