Բայդենը հայտնել է, թե երբ որոշում կընդունի մասնակցելու նախագահական ընտրություններին
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենն այս ամիս նախատեսում է որոշում կայացնել՝ արդյոք իր թեկնածությունը կառաջադրի՞ 2020 թվականի նախագահական ընտրություններին։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով CNN-ին։
«Նա հասկանում է, որ հնարավորինս շուտ պետք է որոշում կայացնի»,- ասել է Ջո Բայդենի կողմնակիցներից մեկը։
ԱՄՆ նախկին փոխնախագահի հետ մշտական շփումներ ունեցող քաղաքական գործիչներից մեկի խոսքով էլ, նա հակված է մասնակցելու նախագահական ընտրություններին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան