Հնդկաստանում շուրջ 200 միլիոն մարդ է մասնակցում համազգային գործադուլին
Հնդկաստանում շուրջ 200 միլիոն մարդ մասնակցում է համազգային երկօրյա գործադուլին, որը սկսվել այսօրվանից մի շարք համազգային արհմիությունների և ձախ շարժումների կոչերով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ակցիայի մասնակիցները պահանջում են նվազագույն աշխատավարձի և թոշակի բարձրացում, բարելավել սոցիալական պայմանները, գործազուրկ երիտասարդների համար ստեղծել աշխատատեղեր։
Գործադուլավորները մեղադրում են կենտրոնական կառավարությանը, որ նրանք հրաժարվում են պաշտպանել աշխատողների շահերը։ Ակցիային միացել են մի քանի գյուղացիական և ֆերմերային միություններ։ Երկրի մի շարք շրջաններում ակցիայի մասնակիցները փակել են երկաթուղին և ճանապարհները, որոշ շրջաններում բախումներ են եղել ոստիկանների և գործադուլավորների միջև։
Հնդկական ԶԼՄ-ները նշում են, որ գործադուլը կարող է ազդել քաղաքային, միջքաղաքային և երկաթուղային տրանսպորտի, բանկային համակարգի, ապահովագրական, հեռահաղորդակցության աշխատանքի վրա։ Որոշ շրջաններում փակում են դպրոցներն ու այլ ուսումնական հաստատությունները։ Քաղաքներում փակ են բազմաթիվ խանութներ, գրասենյակներ։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան