Քաղաքական 13:25 08/01/2019 Հայաստան

ՄԱԿ-ում ՀՀ դեսպան․ ՀՀ թեկնածությունն առաջադրվել է ՄԱԿ-ի ԱԽ ու Մարդու իրավունքների խորհրդի անդամության համար

Panorama.am-ի բացառիկ հարցազրույցը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի հետ

- Պարոն դեսպան, վերջին տարիներին մուլտիլատերալիզմը, այսպես ասած, ճգնաժամի մեջ է, որն առավել ակնհայտ դարձավ նախագահ Թրամփի ընտրվելուց հետո։ Ինչպե՞ս է կարողանում Միավորված ազգերի կազմակերպությունը գործել նման պայմաններում, երբ  կարևորագույն հարցերով որոշումները կայացվում են համաշխարհային մի քանի առաջնորդների կողմից։  

Մ․ Մարգարյան-
Մուլտիլատերալիզմը կամ բազմակողմ միջազգային համագործակցությունը, ընկած է ՄԱԿ-ի ակունքներում և արտացոլված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, որի առաջին հոդվածով  կոչ է արվում զարգացնել բարեկամական հարաբերություններ երկրների միջև և համագործակցության միջոցով հասնել տնտեսական, սոցիալական, հումանիտար և այլ բնույթի միջազգային խնդիրների լուծմանը, ինչպես նաև խրախուսել հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ։ ՄԱԿ-ի առջև, որպես միջազգային ամենաներկայացված և ընդգրկուն կառույց, ծառացած են տարբեր համաշխարհային մարտահրավերներ՝ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված վերափոխումներից մինչև ահաբեկչության դեմ պայքար:

Միգուցե, վերջին շրջանում մենք ականատեսն ենք դարձել, երբ տարբեր երկրներ որոշակի վերապահումով են մոտենում մուլտելատերալիզմին՝ հիմնականում պայմանավորված տարբեր խնդիրների նկատմամբ իրենց ներքաղաքական մոտեցումներով՝ կլինի դա միգրացիա, թե կլիմայի փոփոխության կամ միջազգային արդի այլ հարցերի վերաբերյալ: Այդտեղ առկա են ինչպես իրական մտահոգություններ, օրինակ՝ միգրացիայի դեպքում մարդկանց անկանոն հոսքերի և դրա կանոնակարգման հետ կապված, այնպես էլ մտացածին և որոշ երկրների ներքաղաքական զարգացումներով պայմանավորված օրակարգ: Միավորված ազգերի կազմակերպությունը մուլտիլատերալիզմի ամենօրյա կարևորությունն ընդգծող այն հիմնական միջազգային հարթակն է, որն ապահովում է բոլոր երկրներին համահավասար ներգրավման հնարավորությամբ:

ՄԱԿ-ի շրջանակներում կարևորագույն որոշումների ընդունմանը, որպես կանոն նախորդում են լայն քննարկումներ և բանակցություններ բոլոր շահագրգիռ երկրների մասնակցությամբ և բնական է, որ այդ գործընթացի շրջանակներում (որը կախված թեմայից և ծավալից կարող է ամիսներ տևել), անդամ երկրներն աշխատում են ներառել իրենց ազգային առաջնահերթություններին համապատասխան ձևակերպումներ, ինչը միևնույն ժամանակ չպետք է հակադրվի այլ երկրների մոտեցումներին:  Հենց այստեղ է, որ մուլտիլատերալիզմը հնարավորություն է ընձեռում փոխադարձ ճկունություն ցուցաբերելու արդյունքում հասնել ամբողջ միջազգային հանրության համար ընդունելի որոշումների՝ կլինի դա կոնվենցիաների, հռչակագրերի, բանաձևերի կամ այլ տեսքով:



- Դատելով լրատվական ու սոցիալական ցանցերում տեղեկատվությունից՝  ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը բավական ակտիվ գործունեություն է իրականացնում, ելույթներ, հանդիպումներ, ի՞նչ առաջնահերթ ուղղություններով եք տարին սկսելու։

Մ․Մարգարյան-ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը շարունակաբար ակտիվ մասնակցություն է ցուցաբերել ՄԱԿ-ի մարմիններում և հարթակներում` տարբեր թեմատիկ ոլորտներում ՀՀ մոտեցումներն ու առաջնահերթությունները ներկայացնելու նպատակով: Տարբեր խնդիրներին նվիրված ելույթների, թեմատիկ միջոցառումների կազմակերպման միջոցով փորձում ենք Հայաստանի մոտեցումները, ինչպես նաև բազմապիսի բնագավառներում հայաստանյան զարգացումների մասին ավելի հասանելի և ընկալելի դարձնել լայն միջազգային հանրությանը` ուշադրության կենտրոնում պահելով հատկապես մարդու իրավունքների պաշտպանությանն ու մարդկության դեմ ոճրագործությունների կանխարգելմանն առնչվող օրակարգը, կայուն զարգացմանն ուղղված միջազգային համագործակցության հարցերը,  կանանց և երիտասարդության առաջխաղացման ոլորտն ու նորարարությունների օրակարգը: 

Անցնող տարում ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանի համար հիշարժան իրադարձություններից էր ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի մասնակցությունը ԳԱ 73-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին, ՄԱԿ ԳՔ-ի հետ հանդիպումը, ԳԱ հարակից կարևոր միջոցառումներում` մասնավորապես Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից կազմակերպված «Leaving No One Behind in an Age of Technological Revolution» խորագրով միջոցառմանը որպես հիմնական բանախոս հանդես գալը: Ի դեպ, այդ օրերին Գլխավոր քարտուղարը թե իր ֆեյսբուքյան ասուլիսի, թե Գլխավոր ասամբլեային իր զեկույցի մեջ հիշատակեց Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումները, որակելով այն որպես ֆանտաստիկ օրինակ` առանձնահատուկ ընդգծելով երիտասարդության դերը` երկրում տեղի ունեցած խաղաղ քաղաքական փոփոխություններում: Վարչապետի այցի շրջանակներում նաև տեղի ունեցավ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում հայկական միջնադարյան արվեստին նվիրված ցուցահանդեսի բացումը:  

Տարին սկսելու ենք ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում մեր անդամակացությամբ: 2018թ. հունիսի 13-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանը երեք տարի ժամկետով ընտրվեց ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդի (ECOSOC) անդամ։ ՄԱԿ-ի հիմնական մարմին հանդիսացող այս կառույցը, որին անդամակցում է 54 երկիր, համակարգում է ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների, ֆունկցիոնալ հանձնաժողովների, ծրագրերի ու հիմնադրամների և տարածաշրջանային հանձնաժողովների աշխատանքները տնտեսական, սոցիալական, բնապահպանական և հարակից ոլորտներում։ Տնտեսական և սոցիալական խորհուրդը կենտրոնական հարթակ է հանդիսանում միջազգային տնտեսական և սոցիալական հարցերի քննարկումների ու քաղաքականության մշակման նպատակով անդամ-երկրներին և ՄԱԿ-ի համակարգին ուղղված համապատասխան խորհրդատվության տրամադրման համար։ 

2019թ-ից սկսած` 4 տարի ժամկետով անդամակցելու ենք նաև ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հանձնաժողովին, որի օրակարգի կենտրոնում են կանանց իրավունքների, հավասարության և կանանց առաջխաղացման հետ կապված խնդիրները։ Այն հանդիսանում է հիշյալ ոլորտում միջազգային քաղաքականություն մշակող միակ միջկառավարական մարմինը։

Մեկնարկել ենք նաև Մարդու իրավունքների խորհրդի ընտրարշավը, որն ընթանում է բավականին մրցակցային պայմաններում: Տարվա առաջին կեսին Հայաստանը համակարգելու է նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի շրջանակներում ներկայացվող ՄԱԿ-ի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության համագործակցության վերաբերյալ բանաձևի նախագիծը և դրա շուրջ քննարկումները:

-Պարոն դեսպան, օրերս ՀՀ ԱԳ նախարարը հայտնեց, որ Հայաստանը ցանկանում է դառնալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի, ինչպես նաև ՄԱԿ ԱԽ անդամ։ Ինչպե՞ս է տեղի ունենում այդ գործընթացը, որ ժամկետներում է այս անդամությունը նախատեսվում ու որքան է հավանականությունը։

Մ․Մարգարյան
- ՄԻԽ ընտրությունները նախատեսված են 2019 թ. հոկտեմբերին՝ 2020-2022 թթ. ժամանակահատվածի համար: ՄԱԿ-ի մարմիններում ընտրվելու համար ՄԱԿ-ում ձևավորված ընթացակարգի համաձայն հինգ տարածաշրջանային խմբերին հատկացված են որոշակի թվով տեղեր: Հայաստանն ընդգրկված է Արևելաեվրոպական տարածաշրջանային խմբում և ՄԻԽ ընտրություններում այդ խմբի համար հատկացված երկու թափուր տեղերի համար ընտրություններում ներկայացված են երեք երկիր: ՄԻԽ անդամակցության համար իր ընտրարշավում Հայաստանը կենտրոնանալու է ժողովրդավարական ձեռքբերումների՝ հատկապես թավշյա հեղափոխության արդյունքում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խրախուսման, օրենքի գերակայության, արդարադատության ոլորտներում բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի և այդ բնագավառներում ներքին ու միջազգային շրջանակներում դրանց  ամրապնդման և առաջ մղման վրա:

Միջազգային հանրության շրջանակում Հայաստանի ժողովրդավարության վարկանիշի կտրուկ աճն ապահովում է այն հիմքը, որի վրա նախատեսում ենք կառուցել ընտրարշավը: Հայաստանի թեկնածությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամակցության համար ներկայացված է 2031 թ.-ին կայանալիք ընտրություններում՝ 2032-33 թթ. համար: Հաշվի առնելով, որ անհրաժեշտ է ՄԱԿ-ի անդամների երկու-երրորդի դրական քվեն (ինչը կախված քվեարկությանը մասնակիցներից կազմում է մոտ 123-128 ձայն) ընտրապայքարը բավականին լարված է լինելու և պահանջելու է ռեսուրսների և կարողությունների մոբիլիզացում: ժամկետը թվում է հեռու է, սակայն համեմատության համար ասեմ, որ մինչև 2045 թթ. արդեն իսկ կան առաջադրված մի շարք երկրների թեկնածություններ:

- ՄԱԿ-ի գործունեության վրա հասարակության ուշադրությունը հատկապես կենտրոնանում է այն ժամանակ, երբ տեղի են ունենում կարևոր քվեարկություններ։ Կարողանո՞ւմ է Հայաստանը համադրել պետական շահերը միջազգային դաշնակցային պարտավորությունների հետ։

Մ․Մարգարյան-Քվեարկությունները ՄԱԿ-ի, հատկապես Գլխավոր ասամբլեայի և հիմնական կոմիտեների առօրյա գործունեության մասն են: ԳԱ 73-րդ նստաշրջանի հիմնական հատվածի ընթացքում տասնյակ բանաձևեր ընդունվում են քվեարկությամբ: Ինչպես հայտնի է Գլխավոր ասամբլեայի բանաձևերն ունեն խորհրդատվական բնույթ, միևնույն ժամանակ, այն բանաձևերը, որոնք ընդունվում են միաձայն և առանց վերապահումների, համարվում են համաձայնեցված և կատարման ենթակա միջազգային հանրության համար:

Հայաստանի պատվիրակությունն իր բոլոր քվեարկություններում առաջնորդվում է Հայաստանի շահերով, ինչն իր մեջ ներառում է նաև ՀՀ դաշնակցային պարտավորությունները, այնպես որ դրանք համադրելու որևէ լրացուցիչ անհրաժեշտություն չի ծագում: Որոշակի դեպքերում Հայաստանի ներկայացուցչությունը հանդես է գալիս նաև իր քվեի բացատրության ելույթով, որտեղ ներկայացվում է ՀՀ մոտեցումը խնդրի նկատմամբ:

- Վերջերս տեղեկություն հրապարակվեց ՄԱԿ-ի բյուջեի բաշխման վերաբերյալ, որում ԱՄՆ-ը շարունակում է լինել խոշորագույն դոնորը։ Նշվում էր նաև, որ Հայաստանն ու Վրաստանը ՄԱԿ-ի ամենաաղքատ երկրներն են, որոնք վճարում են  համապատասխանաբար բյուջեի 0,007 ու 0,008 տոկոսը։ Սա նոր ցուցանիշ է, թե՞ նախորդ տարիներին էլ էր այդպես։

Մ․Մարգարյան-ՄԱԿ-ի բյուջեն կազմավորվում է` հաշվի առնելով երկրի ՀԱԱ (համախառն ազգային արդյունքի) հարաբերակցությունը մի շարք այլ ցուցանիշների հետ, ինչպիսիք են արտաքին պարտք, մեկ շնչին հասնող եկամուտ և այլն: Անդամավճարների սանդղակները համապատասխան կոմիտեի կողմից վերանայվում են յուրաքանչյուր երեք տարին մեկ: Նվազագույն շեմը կազմում է 0.001%, իսկ առավելագույնը` 22%: Ինչպես տեսնում եք, սա երկրների միջև համապատասխան  բաշխում կատարելու նպատակով ընդունված չափորոշիչների վրա հիմնված հաշվարկ է և այդ իսկ պատճառվ նման որակումները ինքնին տարօրինակ են:  Ի դեպ նշեմ, որ ինչպես և նախորդ տարիներին, 2018թ. նույնպես ՀՀ ներառվել է ՄԱԿ-ի պատվո ցանկում` կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար:  Պատվո ցանկում ներառվում են այն անդամ երկրները, որոնք ընթացիկ տարվա առաջին 30 աշխատանքային օրվա ընթացքում ամբողջությամբ վճարում են ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին անդամակցության գծով ֆինանսական պարտավորությունները:  2018թ. պատվո ցանկում ներառվել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից միայն 48-ը: Այս տարի նույնպես Հայաստանը կկատարի իր ֆինանսական պարտավորությունները` ըստ սահմանված ժամանակացույցի: 

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի «ամենաաղքատ երկրներ» ձևակերպմանը, կարող եմ նշել, որ ՄԱԿ-ի կողմից ընդունված միակ դասակարգումը «ամենաքիչ զարգացած երկրներ» (կամ, անգլերենով, “least developed countries”) դասակարգումն է: Սա տնտեսական զարգացման ամենացածր ցուցանիշ ունեցող երկրների խումբ է, որը ներկայումս ներառում է 47 պետություն, և ոչ Հայաստանը, ոչ Վրաստանը այդ ցանկին չեն դասվում: Այս համատեքստում կարող եմ նաև նշել, որ Համաշխարհային բանկի դասակարգման համաձայն` Հայաստանը հանդիսանում է միջին եկամուտ ունեցող երկիր, և որպես այդպիսին` անդամակցում է նաև ՄԱԿ-ի շրջանակներում գործող միջին եկամուտ ունեցող երկրների խմբի աշխատանքներին:

Հարցազրույցը՝ Աննա Մկրտչյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:10
«Հրապարակ». Ընդդիմության անվան տակ համայնքապետ դարձած Ահարոն Խաչատրյանը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել
«Հրապարակ» թերթը գրում է. «ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի պաշտոնանկության օրը նրա խորհրդական Արամ Մելքոնյանը ևս ազատման դիմում...
Աղբյուր` Panorama.am
09:06
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»
«Փաստ»-ը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացում կատարել «Պետական տուրքի...
Աղբյուր` Panorama.am
09:00
Դեկտեմբերի 26-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:15
Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օրն է
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օրը։ Ս. Պետրոսը Տիրոջ 12 առաքյալներից էր, Անդրեաս...
Աղբյուր` Panorama.am
08:00
Քիչ անց Ն. Փաշինյանի կողակիցը կսկսի կրթել ԶԼՄ խմբագրերի ու քաղաքական մեկնաբանների
Եթե գտնվեն գնացողներ։ Աննա Հակոբյանի ընտանիքի անդամի քովիդը մի կողմ։  Պարզապես պատերազմի ժամանակ գեներալներին, դրանից առաջ ու հետո՝...
Աղբյուր` Panorama.am
23:36
«Kia Sportage»-ը բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով կան վիրավորներ
 Դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում «Kia Sportage» մակնիշի ավտոմեքենան...
Աղբյուր` Panorama.am
23:03
Դաջալը պատրաստվում է Ադրբեջանի հետ համատեղ պաշտոնապես դիմել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պահանջով. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Դաջալը պատրաստվում է Ադրբեջանի հետ համատեղ պաշտոնապես դիմել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու...
Աղբյուր` Panorama.am
22:50
Աշխատաժամանակը կրճատելու առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր. «Մանթաշյանց» ԳՄ
«Մանթաշյանց» գործարարների միությունն անդրադարձել է աշխատաժամանակը կրճատելու մասին  նախագծին։ «ՀՀ Աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
22:37
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը շնորհավորել է Սուրբ Ծնունդը
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային սոցցանցերում հրապարակված ուղերձում շնորհավորել է աշխարհի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
21:51
Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլեւս գոյություն չունի. Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանին
Լևոն Տեր-Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ գրելով. «Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝...
Աղբյուր` Panorama.am
21:42
Թբիլիսիի կենտրոնում կրկին բողոքի ցույց է տեղի ունենում
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հերթական հանրահավաքն է ընթանում, որի մասնակիցները փակել են Ռուսթավելի պողոտան։ Ակցիայի մասին հայտնում է ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հինգ ոստիկան հեռացվել են ծառայությունից. ՆԳՆ
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ  կարգապահական հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
21:08
Խոշոր ավտովթար «Toyota»-ի և «Opel»-ի միջև
Դեկտեմեբրի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևան-Երասխ M2 ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Թուրքիան հաջորդիվ Իրաքի և Իրանի դեմ է սկսելու պրոքսի կամ հիբրիդային պատերազմ․ քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Թուրքիայի կողմից քրդական ուժերի դեմ նախապատրաստվող օպերացիայից առաջ Սիրիան ամբողջ ուժով վերածվում է...
Աղբյուր` Panorama.am
20:32
Վլադիկավկազի առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել ՝ ԱԹՍ անկման պատճառով
Վլադիկավկազի առևտրի կենտրոնում պայթյունի և հրդեհի պատճառ է դարձել անօդաչու թռչող սարքի բեկորները։ Այս մասին գրում է rbc.ru-ն։ Այն...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քաղաքային տրանսպորտը ևս կաթվածահար է
«Ազգային ճակատ»-ը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Կանգառներում մնացած քաղաքացիները դժգոհում են, որ երկար ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Կեցցե՜ ընտրովի արդարադատությունն ու հանցանքներ կոծկող ու հանցակից պաշտոնյաները․ Հայկ Դեմոյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը գրում է․ «ԿԵՑՑԵ, ԿԵՑՑԵ, ԿԵՑՑԵ...
Աղբյուր` Panorama.am
19:44
Զախարովա. Ռուսաստանը շարունակում է օգնություն տրամադրել Աբխազիային անվտանգության ոլորտներում
Ռուսաստանը շարունակում է աջակցություն ցուցաբերել Աբխազիային անվտանգության և սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտներում, Սուխումը Մոսկվայի ամենամոտ...
Աղբյուր` Panorama.am
19:32
Բժիշկները Ասադի կնոջ ողջ մնալու հավանականությունը գնահատում են «50/50»
Սիրիայի նախկին նախագահ Ասմա ալ-Ասադի կնոջ լեյկոզը բուժող բժիշկները նրան մեկուսացրել են այլ մարդկանցից։ The Telegraph-ի փոխանցմամբ՝ բժիշկները նրա...
Աղբյուր` Panorama.am
19:18
Լեռնային Ղարաբաղի կարգավորումը կորցրել է իր արդիականությունը․ Զախարովա
«Գիտեք, մենք արդեն մեկնաբանել ենք դա, բայց հաշվի առնելով, որ համապատասխան հայտարարություններ են արվել, վերադառնանք այս թեմային։ Պարզապես...
Աղբյուր` Panorama.am
19:05
Միջերկրական ծովում ռուսական բեռնատար նավի խորտակման պատճառը ահաբեկչական հարձակումն էր
Միջերկրական ծովում ռուսական Ursa Major բեռնատար նավի խորտակման պատճառը ահաբեկչական հարձակումն էր։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
18:51
Արթիկի 17-ամյա մի բնակիչ 10 հազար անվանական արժեքով կեղծ թղթադրամ է շրջանառել
Դեկտեմբերի 24-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները պարզել են, որ դեկտեմբերի 23-ին Արթիկի 17-ամյա մի բնակիչ 10 հազար անվանական...
Աղբյուր` Panorama.am
18:38
Ազատ ոճի ըմբշամարտի առաջնություն. Հարությունյանը, Թևանյանն ու Հայաստանի մյուս չեմպիոնները
Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում այսօր կայացել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման
Դատախազությունից հայտնում են․ «Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով խմբի կողմից կազմակերպված ավազակություն կատարելու...
Աղբյուր` Panorama.am
18:11
Սիրիայի Մանբիչ շրջանում լարվածությունը պահպանվում է
Թեև Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) և Թուրքիայի աջակցած խմբավորումների միջև բախումները մեղմացել են, բայց Սիրիայի Մանբիչ շրջանում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ատեստավորմանը մասնակցած 310 մանկավարժական աշխատողներից 89%-ը հաղթահարել է նվազագույն շեմը
Այս տարի առաջին անգամ անցկացվել է նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների պարտադիր ատեստավորումը:
Աղբյուր` Panorama.am
17:55
Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվում
Բաքվի Յասամալ թաղամասի բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկում  խոշոր հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ, փրկարարական խմբեր։...
Աղբյուր` Panorama.am
17:42
Պետությունն ավտոմատ կերպով դրդում է հանցագործության, անցել են կացնային մեթոդների. Կարեն Ավագյան
Տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց թե առաջիկայում էլ հանդես են գալու  արտոնությունների չեղարկման...
Աղբյուր` Panorama.am
17:40
Հայտնի են հունվարին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2024-2025 ուսումնական տարվա հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների...
Աղբյուր` Panorama.am
17:30
Բազմազավակ ընտանիքների երեխաներն ավելի ազնիվ են ու ավելի հակված համագործակցության. Գիտնականներ
Կանադայի՝ Բրոք ու Քալգարի համալսարանների համատեղ հետազոտության համաձայն, այն երեխաները, որոնք մեծանում են  բազմանդամ ընտանիքներում, այսինքն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան
12:02 25/12/2024

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}