Մխիթարյանը հնարավոր է լքի «Արսենալ»-ը. The Sun
«Արսենալ»-ի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է լքել լոնդոնյան ակումբը։ The Sun-ի տեղեկություններով, դա տեղի կունենա, եթե «զինագործները» ձեռք բերեն «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Դենիս Սուարեսին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անգլիացիները կարող են Սուարեսի համար վճարել 14 միլիոն ֆունտ ստերլինգ։
Նշենք, որ Մխիթարյանն «Արսենալ»-ի կազմում խաղում է 2018 թվականի հունվարից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամռան համար։
Այս մրցաշրջանում 29-ամյա հայազգի ֆուտբոլիստը 13 խաղ է անցկացրել Անգլիայի Պրեմիեր լիգայում, 4 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ դարձել։
Հարակից հրապարակումներ`
- Սուարեսը կարող է տեղափոխվել «Արսենալ»
- Վնասվածք ստացած Հենրիխ Մխիթարյանն աջակցության համար շնորհակալություն է հայտնել երկրպագուներին
- Հենրիխ Մխիթարյանի սուրբծննդյան շնորհավորանքը
- Հենրիխ Մխիթարյանի ապաքինման համար կպահանջվի վեց շաբաթ
- Մխիթարյան. «5 հաղթանակ` Եվրոպայում»