«Ոսկե գլոբուս»-ն ԱՄՆ-ում դիտել է 18,6 միլիոն մարդ
«Ոսկե գլոբուս» կինոհեռուստատեսային 76-րդ մրցանակաբաշխությունը, որը կայացել էր երկուշաբթի գիշերը Լոս Անջելեսի Beverly Hilton հյուրանոցում, ԱՄՆ-ում հեռուստատեսությամբ դիտել է 18,6 միլիոն մարդ, ինչը 400 հազարով քիչ է նախորդ տարվա դիտումներից։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին գրել է The Hollywood Reporter-ը։
Տվյալները հիմնված են NBC հեռուստաընկերության տրամադրած տվյալների հիման վրա, որը հեռարձակել է մրցանակաբաշխությունը։ Նշվում է, որ հանդիսատեսի թվաքանակի նվազումը համեմատաբար քիչ է՝ հաշվի առնելով, որ շատ այլ հայտնի հեռուստաշոուների վարկանիշը վերջին տարիներին մշտապես նվազում են։
Հեռուստատեսությանը որոշ չափով օգնել է հեռուստադիտող գրավել այն փաստը, որ մրցանակաբաշխությունից առաջ ցուցադրվել էր ամերիկյան ֆուտբոլային խաղ։
Nielsen հետազոտական ընկերության տվյալներով, 2018-ին «Ոսկե գլոբուսը» հեռուստատեսությամբ դիտել է 19 միլիոն մարդ, 2017-ին՝ 20 միլիոն, 2016-ին՝ 18,5 միլիոն, 2015-ին՝ 19,3 միլիոն, 2014-ին՝ 20,9 միլիոն։
«Ոսկե գլոբուս» մրցանակներն ամեն տարի տրվում է Հոլիվուդում հավատարմագրված արտասահմանցի լրագրողների ասոցիացիայի կողմից։ Այն «Օսկարից» հետո երկրորդ հեղինակավոր մրցանակաբաշխությունն է։ Մրցանակները տրվում են անցած տարվա արդյունքներով ավելի քան 20 անվանակարգում։