ՊՆ-ն հետևողական է լինելու միջադեպի մասնակիցներին պատասխանատվության ենթարկելու հարցում
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել զինակոչիկներ տեղափոխող ավոտբուսի հետ կապված միջադեպի վերաբերյալ։
«Զինակոչիկներ տեղափոխող ավոտբուսի հետ կապված` հունվարի 8-ին արձանագրված միջադեպն անօրեն միջամտություն ու ոտնձգություն է:
Նշված միջադեպի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում և ձեռնարկվում են միջոցներ իրավախախտներին հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հետևողական է լինելու միջադեպի` բարոյականության հետ խնդիրներ ունեցող մասնակիցների ինքնությունը պարզելու և օրենքով սահմանված կարգով ու միջոցներով պատասխանատվության ենթարկելու հարցում»,- ասված է հայտարարության մեջ։