Անկարայում տեղի է ունեցել դեսպան Կառլովի սպանության գործով առաջին լսումը
Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով առաջին լսումը։ Այս մասին հայտնում է «Ռաշա թըդեյը»։
Անկարայի դատախազությունը նոյեմբերի վերջին Երկրորդ դատարան էր ուղարկել մեղադրական եզրակացությունը։ Այս գործով անցնում է 28 կասկածյալ։
Դատավորի խոսքով, կասկածյալներից որոշները գտնվում են արտերկրում, ինչի պատճառով էլ հունվարի 8-ին դատարանում ներկա չեն լինի։
Մեղադրյալի աթոռին հայտնվել է ընդհանուր առմամբ 18 կասկածյալ, որոնցից 4-ը գտնվում են բանտում և դատական գործընթացին մասնակցում են տեսակապի միջոցով։
Հիշեցնենք, որ դեսպան Կառլովը Անկարայում սպանվել էր 2016 թվականի դեկտեմբերի 19-ին։
Հարակից հրապարակումներ`
- Գյուլենին մեղադրանք է առաջադրվել Դեսպան Կարլովի սպանությունը նախապատրաստելու համար
- Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Կարլովի սպանության մեջ նոր կասկածյալ կա
- Թուրքիան հայտնել է, թե ովքեր են ՌԴ դեսպան Կառլովի սպանության կազմակերպիչները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները