Նորընտիր պատգամավորներին մանդատները կհանձնեն օպերայի և բալետի թատրոնի շենքում
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի կունենա 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում ընտրված Ազգային ժողովի պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Միջոցառումը լուսաբանելու համար լրատվամիջոցները պետք է հավատարմագրվեն։
Հիշեցնենք, որ առաջին անգամ է, երբ մանդատները հանձնվում են թատրոնի շենքում։ Նախորդ խորհրդարանական ընտրություններից հետո՝ 2017-ի մայիսին մանդատները պատգամավորներին հանձնվեցին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը, ներկայում՝ ՀՀ նախագահի նստավայրում։
Մանդատները ստանալու համար չէին ներկայացել «Ելք» դաշինքից խորհրդարան անցած գործիչները, այդ թվում այժմ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան