Amazon-ը դարձել է աշխարհում ամենաթանկ ընկերությունը
Amazon ընկերությունն առաջ է անցել Microsoft-ից ԱՄՆ-ի ամենաթանկարժեք ընկերությունների շարքում ֆոնդային շուկայում բաժնետոմսերի վաճառքի ֆոնին։ Այս մասին հայտնում է gazeta-ն։
Հաղորդվում է նաև, որ Amazon-ը գլխավորել է ցանկը հունվարի 7-ին՝ շնորհիվ ընկերության բաժնետոմսերի արժեքի 3 տոկոս աճի։ Ընկերության ընդհանուր արժեքը կազմել է 797 միլիարդ դոլար, իսկ նրա բաժնետոմսերը վաճառվել են 1,629.51 դոլարով:
Միևնույն ժամանակ, Microsoft-ի բաժնետոմսերը թանկացել են են 1%-ից պակաս և հասել 102.06 դոլարի: Ընկերության արժեքը գնահատվում է 784 մլրդ դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան