Ախալքալաքում H1N1 վիրուսը գրանցված չէ
H1N1 գրիպի վիրուսը արագ տեմպերով տարածվում է Վրաստանում, վիրուսից մահացածների թիվը հասել է 10-ի։ Ախալքալաքում վիրուսը չի գրանցվե։ Jnews-ի հաղորդմամբ, Ախալքալաքի կլինիկայի մենեջեր Ալեքսան Թորոյանն ասել է, որ վիրուսը Ախալքալաքում տարածված չէ, սակայն եթե դեպքեր գրանցվի հոսպիտալում, կան բոլոր պայմանները և հակավիրուսային միջոցները։
«Ինչպես գիտեք, ամբողջ Վրաստանում տարածված է H1N1 վիրուսը, փառք Աստծո մեր մոտ գրիպի ոչ մի դեպք չի գրանցվել։ Ամեն դեպքում մենք հիմա էլ պատրաստ ենք դիմակայելու այդ վիրուսին», –նշել է նա։
Հիվանդությունների վերահսկողության և հասարակական առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեի խոսքով, գրիպի H1N1 վիրուսից մահացածների մոտ հայտնաբերվել է նաև այլ հիվանդություններ։ Այդ իսկ պատճառով նա բոլորին հորդորում է հիվանդության հենց սկզբնական շրջաններում անպայման դիմել բժշկի։
«Բոլոր դեպքերում մեզ մոտ բժշկական հաստատություն ուշ են դիմում: Մահացածներից մեկը հղի կին է եղել, մյուսը մի երիտասարդ՝ ծանր թոքաբորբով, ով բուժհաստատություն ուշ էր դիմել, իսկ մնացածի մոտ H1N1 վիրուսը եղել է քրոնիկ հիվանդությանը համընթաց (ուռուցք, սրտի սուր կաթված, գլխուղեղի հետարյունահոսային վիճակ և այլն)», – հայտարարել է Գամղրելիձեն։
Հարակից հրապարակումներ`
- Շնչառական հիվանդությունների առումով վիճակը կայուն և վերահսկելի է. բժիշկ
- Վրաստանում H1N1 վիրուսից ութ մարդ է մահացել
- Վրաստանի բնակչուհին հնարավոր է մահացած լինի «խոզի գրիպից»