Հայաստանի և Ղազախստանի ԱԽ քարտուղարները մտքեր են փոխանակել Կարագանդայում ստեղծված իրավիճակի շուրջ
Այսօր ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահի օգնական - ԱԽ քարտուղար Գաբիթ Բայժանովի հետ:
ԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Կարագանդայում ստեղծված իրավիճակի շուրջ: ՀՀ ԱԽ քարտուղարն իր խորին ցավակցություններն է փոխանցել սպանված Ժանսեիտ Բակըտժանուլի հարազատներին և մերձավորներին: Երկուստեք ընդգծվել է կենցաղային հողի վրա ծագած վեճի արդյունքում տեղի ունեցած ողբերգության` ազգամիջյան խնդրի վերածելու անթույլատրելիությունը:
Երկու երկրների ԱԽ քարտուղարներն առանձնահատուկ կարևորել են բազմակողմանի ու թափանցիկ քննության և հանցագործության բոլոր մեղավորներին բացառապես օրենքի և արդարադատության շրջանակներում պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:
Միաժամանակ կարևորվել է երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև անմիջական կապի շարունակականության ապահովման կարևորությունը:
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանի ՆԳՆ-ն երաշխավորում է Կարագանդայում միջադեպի օբյեկտիվ քննություն
- Ես մարդասպան չեմ. Կարագանդայում մահվան ելքով հայտնի միջադեպով հետախուզման մեջ գտնվող
- Հայաստանի և Ղազախստանի ոստիկանապետերը քննարկել են Կարագանդայում ծեծկռտուքի ու սպանության մանրամասները
- ԱԳ նախարարի պաշտոնակատարը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտգործնախարարի հետ
- Ղազախստանի Մարդու իրավունքների հանձնակատարն անթույլատրել է համարում դեպքին ազգամիջյան որևէ երանգ տալը
- Ղազախստանում քրգործ է հարուցվել ազգերի մեջ ատելություն հրահրելու հատկանիշներով
- Ղազախստանում երիտասարդի սպանության գործով հայեր են կալանավորվել
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան