Պոմպեոն հայտարարել է ԱՄՆ-ի կողմից ԻՊ ուժերի 99 տոկոսի ոչնչացման մասին
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 99% -ը, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով Պետդեպարտամենտի հաղորդագրությանը:
Պոմպեոյի խոսքերով, ԱՄՆ-ը Սիրիայում իրականացրել է «խիստ հաջողված արշավ»: Նա նաև խոստացել է, որ ԱՄՆ-ը կշարունակի հետևել, որ «Իսլամական պետության» խմբավորման ուժեղացումը, որը տեղի էր ունեցել Օբամայի վարչակազմի ժամանակ, այլևս չկրկնվի:
«Մենք ոչնչացրել ենք խալիֆայության 99% -ը։ Սրանով պետք է սկսել յուրաքանչյուր լրատվական նյութ: Ճի՞շտ է: Դուք համաձա՞յն եք», - ասել է Պոմպեոն:
Պոմպեոն լրագրողների առաջ այս հայտարարությունն արել է դեպի Ամման մեկնող ինքնաթիռում։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան