Նախորդ տարիների համեմատ որոշակի չափով կրակոցների նվազման միտում կա. Արտակ Դավթյան
«Սահմաններում էական փոփոխություն չկա։ Հրադադարի ռեժիմը հիմնական մասով պահպանվում է»,- ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ պատասխանելով հարցին, թե տոնական օրերին ինչպիսին էր իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, շփման գծում։
Նրա խոսքով, եթե նախորդ տարիների հետ համեմատելու լինեն, որոշակի չափով կրակոցների նվազման միտում կա:
«Մնացածը սովորական մարտական ծառայություն է մեր խնդիրներով ինչպես միշտ»,- նշեց է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը։
Հարցին, թե Ադրբեջանի կողմից բանակային ստորաբաժումների փոփոխությունը սահմանապահ զորքերով սահմանում իրավիճակի փոփոխություն մտցրե՞լ է, ինչպե՞ս կգնահատեք այդ քայլը, Ա. Դավթյանն ասաց. «Իրավիճակում որևէ փոփոխություն չի մտցրել, չեմ կարծում, որ կմտցնի։ Իրավիճակի վրա այս պահի դրությամբ որևէ ազդեցություն՝ դրական կամ բացասական, չի կատարվել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան