ՊՆ. Զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպը դատապարտում ենք
Երևանում ինչ-որ մարդիկ կանգնեցնում են զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսը, ներխուժում սրահ, հայհոյում, վիճում։
Panorama.am-ը միջադեպի մանրամասները ճշտելու նպատակով դիմեց ՊՆ։ Նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց՝ պատրաստվում են հայտարարություն տարածել։
«Զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպը դատապարտում ենք: Կատարվածը անթույլատրելի է»,-նշեց նա։
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից Panorama.am-ին հայտնեցին, տեսանյութը նոր են ուսումնասիրում, ասելիք կունենան ավելի ուշ։
Ավելի ուշ պարզվեց, որ ՊՆ ՌՈ-ը համապատասխան նյութեր է նախապատրաստում: