Այս զորակոչից սկսած նորակոչիկներին կթույլատրվի իրենց մոտ բջջային հեռախոս ունենալ. ՀՀ զինկոմ
«Այս զորակոչի ընթացքում մեկ առանձանահատկություն ունենք, պաշտպանության նախարարի հրամանով կանոնակարգված է, որ ժամկետային զինծառայողներն իրենց մոտ ունենան բջջային հեռախոսներ»,- ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում այսօր լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանը։
Նա նշեց, որ համապատասխան սահմանափակումներ կան. «Բջջային հեռախոսով նկարահանումներ, ձայնագրություններ չպետք է կատարվեն։
Լրագրողների հարցին՝ թե զորակոչի ողջ գործընթացի ընթացքում առաջնային ուշադրությունն ինչի վրա է եղել, Մուրադյանը պատասխանեց. «Հիմնականում առողջական խնդիրներ ունեցողների։ Որոնք ունեն լուրջ առողջական խնդիրներ, ուղարկում ենք համապատասխան բժշկական փորձաքննությունների, որոնց արդյունքից ելնելով ընդունում ենք համապատասխան որոշումներ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Զինծառայողներին նոր կոշիկներ դեռ չեն տրվել
- Նախորդ տարիների համեմատ որոշակի չափով կրակոցների նվազման միտում կա. Արտակ Դավթյան
- Մեկնարկել է ձմեռային զորակոչը