Եգիպտոսում բացվել է Մերձավոր Արևելքում ամենամեծ քրիստոնեական տաճարը
Սուրբ Ծնունդի նախօրեին Եգիպտոսում բացվել է Մերձավոր Արևելքում ամենամեծ քրիստոնեական տաճարը։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Եգիպտոսի նոր վարչական մայրաքաղաքում՝ Կահիրեի արվարձաններում: Եվրանյուզի հաղորդմամբ, Քրիստոսի ծննդյան տաճարը նախատեսված է 8 հազար հոգու համար։ Համալիրի տարածքում տեղակայվելու է նաև ղպտի պատրիարք Թավադրոս Երկրորդի նոր նստավայրը։ Արարողությանը ելույթ է ունեցել նախագահ Աբդելֆաթթահ ալ Սիսին։ Նա հայտարարել է, որ Եգիպտոսի իշխանությունները անում են հնարավոր ամեն ինչ քրիստոնյա համայնքի պաշտպանության համար, որը կազմում է երկրի բնակչության շուրջ 10 տոկոսը։
Հատկանշական է, որ միաժամանակ կայացել է նոր գլխավոր մզկիթի բացման արարողությունը։ Նախագահը նշել է, որ դա խորհրդանշում է Եգիպտոսում մահեմադականների և քրիստոնյաների միասնությունը։
Դիտորդները նշել են, որ եգիպտացի քիստոնյաները՝ ղպտիները, ավելի հաճախ են դառնում ծայրահեղականների թիրախը։ Վերջին երեք տարվա ընթացքում ծայրահեղականների կողմից սպանվել է ավելի քան 100 ղպտի։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան