
Մեգան Մարքլի համար կանխատեսվում է արքայադուստր Դիանայի ճակատագիրը
Արքայազն Չարլզի նախկին աշխատակիցը կոչ է արել արքայազն Հարրի կնոջը՝ Մեգան Մարքլին, անհապաղ բարելավել հարաբերությունները թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հետ։ 5-tv.ru-ն գրում է, որ թագավորաան պալատի նախկին ծառայակիցը բրիտանական հեռուստատեսության եթերով հայտարարել է, որ Մեգան Մարքլի վարքագիծը կարող է նրա հետ չար կատակ խաղալ։ Պալատականի խոսքով, Եղիսաբեթ թագուհու շրջապատը կարող է կործանել ամերիկուհուն, որը դեռ չի սովորել բրիտանական թագավորական ընտանիքի բարքերին։
«Ես կարծում եմ, որ թագավորական ընտանիքը շատ ավելի բարդ է, քան թվում է։ Նրանք արքայադուստր Դիանայի կյանքը դժոխք էին սարքել»,- ասել է նախկին պալատականը։
Դեռ մեկ տարի էլ չկա, ինչ ամուսնացած են Հարրին և Մեգանը։ Թագուհին մի քանի անգամ զգուշացրել է դքսուհուն հասարակության մեջ անպատշաճ վարքագծի համար։ Չեն խնայել Մեգանին նաև շարքային բրիտանացիները։ Ամերիկուհին նույնպես չի տարբերվում իր վերաբերմունքով։ Նա հայտարարել է ավանդույթը խախտելու մտադրության մասին, որի սկիզբը դրել է արքայադուստր Դիանան։ Մեգան Մարքլը հրաժարվել է ծննդաբերել բրիտանական թագաժառանգին այն հիվանդանոցում, որտեղ ծնվել են իր ամուսինն ու ամուսնու եղբայրը։
Հարակից հրապարակումներ`
- Մեգան Մարքլը Քեյթ Միդլթոնի համար յուրահատուկ նվեր է պատրաստում
- The Fashion Awards-ի աստղերին արգելել են մոտենալ Մեգան Մարքլին
- Արքայադուստր Դիանայի սեղանապետի խորհուրդները՝ Մեգան Մարքլին
- Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը Սուրբ ծնունդն անցկացնելու են Մեգան Մարքլից առանձին
- Թողարկվել է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի լուսանկարով սուրբծննդյան բացիկ
- Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը նոր տուն կտեղափոխվեն՝ արքայազն Ուիլյամի պատճառով
- Մեգան Մարքլը հրաժարվել է բաց թողնել անցյալը
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին