2019-ի առաջին աշխատանքային շաբաթը մուտք ենք գործում օրեցօր ավելացող մտահոգություններով. Շարմազանով
«Այսօր մեկնարկեց 2019 թվականի առաջին աշխատանքային շաբաթը, ուր մենք մուտք ենք գործում օրեցօր ավելացող մտահոգություններով»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ներկայացնելով դրանք։
1.Առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքների թանկացում,
2.2018 թվականի բյուջեի թերի կատարում կամ չկատարում,
3.Առանց իրական ընդդիմության նոր խորհրդարան,
4.ՀԱՊԿ ում ՀՀ-ի դիրքերի թուլացում ու գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստ,
5. Փաշինյանի խոստացած հայ-ռուսական փայլուն հարաբերությունների փոխարեն գազի թանկացում,
«Այս շարքը երկար է, բայց կա մեկ լավ լուր...
Վարչապետի պաշտոնակատարը այս ամենը պարտություն չի համարում։
Փաստորե'ն, մեզ այսպիսի՞ հաղթանակներ և տնտեսական հեղափոխություն է սպասվում....»,- գրել է Շարմազանովը։