Նման միջադեպերը չպետք է ազդեն երկու ժողովուրդների ջերմ հարաբերությունների վրա. նախարարություն
ՀՀ սփյուռքի նախարարության հայտարարությունը հունվարի 1-ին և հաջորդող օրերին Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ։
«ՀՀ սփյուռքի նախարարությունն ակնդետ հետևում է Ղազախստանի Կարագանդա քաղաքում վերջին օրերին տեղ գտած զարգացումներին, մշտական կապի մեջ է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և իր խորը մտահոգությունն է հայտնում միջադեպի առնչությամբ:
Անթույլատրելի ենք համարում կենցաղային հողի վրա տեղի ունեցած հանցագործությունն ազգամիջյան հարթություն տեղափոխելու փորձերը: Խորապես ցավակցում ենք զոհվածի ընտանիքին և հարազատներին, հույս հայտնում, որ հետաքննությունը կբացահայտի ողջ եղելությունը, իսկ մեղավորները՝ կպատժվեն:
Ղազախստանի հայ համայնքը պատմականորեն կարևոր դերակատարություն է ունեցել հանրապետության կյանքի ամենատարբեր բնագավառներում, ուստիև նման միջադեպերը չպետք է ազդեն համայնքի հետագա կենսագործունեության և երկու ժողովուրդների ջերմ ու բարիդրացիական փոխհարաբերությունների վրա»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի և Ղազախստանի ԱԽ քարտուղարները մտքեր են փոխանակել Կարագանդայում ստեղծված իրավիճակի շուրջ
- Ղազախստանի ՆԳՆ-ն երաշխավորում է Կարագանդայում միջադեպի օբյեկտիվ քննություն
- Հայաստանի և Ղազախստանի ոստիկանապետերը քննարկել են Կարագանդայում ծեծկռտուքի ու սպանության մանրամասները
- ԱԳ նախարարի պաշտոնակատարը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտգործնախարարի հետ
- Ղազախստանի Մարդու իրավունքների հանձնակատարն անթույլատրել է համարում դեպքին ազգամիջյան որևէ երանգ տալը
- Ղազախստանում քրգործ է հարուցվել ազգերի մեջ ատելություն հրահրելու հատկանիշներով
- Ղազախստանում երիտասարդի սպանության գործով հայեր են կալանավորվել