ՀՔԾ պարզաբանումը՝ Մայրապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունների կապակցությամբ
ՀՀ հատուկ քննչական ծառայության պարզաբանում է տարածել մեղադրյալ Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունների կապակցությամբ։
«Հաշվի առնելով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի` վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներով տարածած անհիմն հայտարարություններն իբր Հատուկ քննչական ծառայության կողմից կատարված «ապօրինությունների» վերաբերյալ, ինչպես նաև կարևորելով հանրության` անաչառ և ամբողջական իրազեկում ստանալու իրավունքը, անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել հետևյալը.
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով՝ 2.160.950.000 ՀՀ դրամին համարժեք 6.985.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալուն օժանդակելու համար, իսկ 2018 թվականի հոկտեմբերի 9-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2018 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ Սամվել Մայրապետյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 2 ամիս ժամանակով: Նույն դատարանի 2018 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ Սամվել Մայրապետյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել գրավը:
Ըստ Սամվել Մայրապետյանի պաշտպանական կողմի տարածած լուրերի՝ Սամվել Մայրապետյանի` գրավի դիմաց ազատ արձակվելուց հետո ՀՀ հատուկ քննչական ծառայությունն անտեսել է պաշտպանի միջնորդությունը՝ նրա անձնագիրը վերադարձնելու, ինչպես նաև բուժման նպատակով Գերմանիայի Դաշնություն մեկնելու հնարավորություն ստեղծելու վերաբերյալ: Ըստ պաշտպանների՝ Սամվել Մայրապետյանի անձնագիրը վերադարձվել է միայն իրենց կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելուց և վերջինիս կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն անձնագիրը պահելու հիմքերի, Հայաստանում նրա բուժումը կազմակերպելու հնարավորության մասին հարցում ուղարկելուց հետո»,- ասված է պարզաբանման մեջ։
Անձագիրը վերցնելու հիմքերի, Պաշտպանի ներկայացրած միջնորդությունները քննության առնելու և Սամվել Մայրապետյանի մոտ հայտնաբերված հիվանդության վերաբերյալ պարզաբանումները՝ ՀՔԾ պաշտոնական կայքում։
Հարակից հրապարակումներ`
- ՀՔԾ-ն վերադարձրել է Մայրապետյանի անձնագիրը, սակայն թույլ չի տալիս մեկնել երկրից
- ՄԻԵԴ-ը Սամվել Մայրապետյանի գործով հարցեր է առաջադրել ՀՀ իշխանություններին
- ՀՔԾ-ն մերժել է Սամվել Մայրապետյանին բուժումը Գերմանիայում կազմակերպելու հնարավորությունը
- Փաստաբաններ. Միակ ելքը Սամվել Մայրապետյանին շտապ կերպով Գերմանիա տեղափոխելն է
- Սամվել Մայրապետյանն ազատ է արձակվել՝ գրավի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին