Ռազմական ոստիկանները օդանավակայաններում պարեկային ծառայություն կիրականացնեն
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները, ձմեռային զորակոչի շրջանակներում, մինչև զորակոչի ավարտը, «Զվարթնոց» և «Գյումրի» օդանավակայաններում իրականացնելու են շուրջօրյա պարեկային ծառայություն` արտերկրից ժամանող զորակոչիկներին դիմավորելու, ըստ անհրաժեշտության` զորակոչի վերաբերյալ իրավական պարզաբանումներ տրամադրելու համար:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ռազմական ոստիկանները հետևելու են նաև օդանավակայանների տարածքում զինծառայողների կողմից զինվորական համազգեստի կրման կանոների պահպանմանը:
Հարակից հրապարակումներ`
- Այս զորակոչից սկսած նորակոչիկներին կթույլատրվի իրենց մոտ բջջային հեռախոս ունենալ. ՀՀ զինկոմ
- Մեկնարկել է ձմեռային զորակոչը