«Օսիպ Մանդելշտամի հայկական որմնանկարները»
Հունվարի 12-ին Վորոնեժի գրական թանգարանում կայանալու է ռուս բանաստեղծ, թարգմանիչ և գրականագետ Օսիպ Մանդելշտամի 128-ամյակին նվիրված «Օսիպ Մանդելշտամի հայկական որմնանկարները» խորագրով երեկո։ свик-тв.рф-ի հաղորդմամբ, խոսքը գնում է 1930 թվականի ամռանը նրա Հայաստան այցելության ու պոետի ստեղծագործական գործունեության մասին։
Վորոնեժի հայկական կիրակնօրյա դպրոցի աշակերտները մայրենի լեզվով ներկայացնելու են նրա «Հայաստան» շարքից բանաստեղծություններ և «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» ուղեգրությունը, ցուցադրվելու է ֆիլմ։ Հանդիպումն ավարտվելու է «Մանդելշտամը Վորոնեժում» թանգարանային ցուցադրության դիտմամբ։
2011 թվականի Վորոնեժի գրական թանգարանում բացվել է մշտական ցուցադրություն՝ նվիրված պոետի կյանքին և գրական գործունեությանը։ Օսիպ Մանդելշտամը 1930 թվականին եղել է Հայաստանում, գրել է բանաստեղծություններ, ուղեգրություններ՝ նվիրված Հայաստանին և հայությանը։