Էրդողան. Նախագահին ստիպել գարեջուր խմել ու Մոցարտ լսել «բացարձակ ֆաշիզմ» է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, որ նրանք, ովքեր իրեն խնդրում են գարեջուր խմել կամ լսել գերմանացի հայտնի կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտին, հույսով, որ երկրի կառավարման իր ոճը կլինի ավելի լավը, ներքաշվում են բացարձակ ֆաշիզմի մեջ։
Էրդողանն այս մեկնաբանություններն արել է նախօրեին Արդարություն և զարգացում կառավարող կուսակցության հանդիպումից հետո՝ պատասխանելով թուրք հայտնի դերասան Ռութքայ Ազիզի ու լրագրող Յիլմազ Օզդիլի վերջերս հայտնած մտքերին։
Ինչպես գրում է Тurkish Minute-ը, հեռուստատեսային հաղորդման ժամանակ Օզդիլն ասել էր, որ եթե Էրդողանը խմեր մի շիշ գարեջուր, այսօր ավելի լավ Թուրքիա կլիներ։ Իսլամիստ Էրդողանն ատում է ալկոհոլը, որն արգելված է իսլամում ու շատ առիթներով քննադատել է մարդկանց ալկոհոլային խմիչքներ օգտագործելու համար։
Դերասանն Ազիզն էլ վերջին հարցազրույցնեիրց մեկում բողոքել էր Էրդողանի քննադատների նկատմամբ ճնշումներից ու ասել, որ Էրդողանը պետք է Մոցարտ, Բեթհովեն լսի, որը նրան օգտակար կլինի։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան