Հանրապետության որոշ ավտոճանապարհներին գետնաբուք է
Այսօր՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արագածի, Արթիկի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վեդի-Լանջառ, Քուչակ-Ապարան և Լանջիկի ճանապարհահատվածներում գետնաբուք է: Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր: Արագածի և Գավառի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, բքի և ցածր տեսանելիության պատճառով Քուչակ - Ապարան ճանապարհահատվածը դժվարանցանելի է: Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: