Իրանը ԵՄ երկրներին մեղադրել է ահաբեկիչներին թաքցնելու մեջ
Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը թվիթերի իր էջում գրել է, որ ԵՄ երկրները պատասխանատվություն են կրում ահաբեկիչներին թաքցնելու համար։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն։
Նախարարի խոսքով, եվրոպական այնպիսի երկրներ, ինչպիսին Դանիան, Նիդերլանդները և Ֆրանսիան են, իրենց տարածքում թաքցնում են իրանական ժողովուրդների մոջահեդների կազմակերպության անդամներին։ Իսկ այդ կազմակերպությունն Իրանի 12 հազար քաղաքացու է սպանել, ինչպես նաև աջակցել Սադամ Հուսեյնի և այլ ահաբեկիչների հանցագործություններին։
«Իրանի հասցեին մեղադրանքները Եվրոպային չեն ազատի ահաբեկիչներին թաքցնելու պատասպանատվությունից»,- հայտարարել է Զարիֆը։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան