Ավստրալիայում 16 երկրների դիվանագիտական առաքելություններ կասկածելի փաթեթներ են ստացել
Ավստրալիայի դաշնային ոստիկանությունը հաստատել է այն փաստը, որ Մելբուրնում և Կանբերրայում 16 երկրի դեսպանություններ և հյուպատոսարաններ վտանգավոր սպիտակ փոշով կասկածելի փաթեթներ են ստացվել։ Քննչական գործողություններ են կատարել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Հունաստանի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Իտալայի, Ինդոնեզիայի, Իսպանիայի, Նոր Զելանդիայի, Պակիստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Խորվաթիայի և Հարավային Կորեայի դիվանագիտական առաքելություններում։
«Այսօր մի քանի դիվանագիտական առաքելությունների գրասենյակներ ստացել են կասկածելի փաթեթներ։ Ներկա պահին մենք կարծում ենք, որ սա ակցիա է՝ նպատակաուղղված ազդելու դիվանագիտական առաքելությունների վրա, բայց այն չի ազդի քաղաքացիների կյանքի վրա»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտնել է Վիկտորիա նահանգի ոստիկանությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում