Նորակոչիկների ավտոբուսի միջադեպի մասնակիցներից ևս մեկը ներկայացել է ՌՈ
«Քիչ առաջ ՌՈ ներակայացավ նաև երեկվա միջադեպի մասնակից Մերուժան Վարուժանի Ոսկանյանը»,-գրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Քննչական կոմիտեից էլ հայտնում են, որ միջադեպի մասնակից Մ.Ոսկանյանը 23 տարեկան է։
Ավելի վաղ դատախազությունից հայտնել էին, որ կա ձերբակալված։ Գ. Հակոբյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով՝ հունվարի 8-ին ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող «Պազ 32053» մակնիշի ՊՆ 3299 Տ զինհամարանիշի ավտոբուսը՝ Երևան քաղաքի Շարուրի փողոցում կանգնեցնելու, մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։
Հարակից հրապարակումներ`
- Նորակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպի մասնակիցներից մեկը ձերբակալվել է
- Ռազմական ոստիկանությունը մանրամասներ է ներկայացնում ՊՆ ավտոբուսի երեկվա միջադեպից
- Զինակոչիկների ավտոբուսի միջադեպի մասնակիցներից մեկին ոստիկանությունը ներկայացրել է ՌՈ
- Զինակոչիկների ավտոբուսի հետ կապված միջադեպի գործն ուղարկվել է Քննչական կոմիտե
- Կոտայքի զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը սահմանված կարգով ուղեկցվել է մինչև բնակավայրի ավարտը. պարզաբանում
- ՊՆ. Զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպը դատապարտում ենք