Հասարակություն 18:36 09/01/2019 Հայաստան

Աղբահանության «մտրակն ու կարկանդակը»

Հեղինակ` Արփի Ջիլավյան

Երևանի քաղաքապետը երեկ գովեց իրենց՝ 24 ժամյա աշխատանքի արդյունքում քաղաքում աղբահանումը կատարվել է։  Գովելը՝ գովել...  բայց մի հարց էլ կա՝ իսկ ինչ էր անում քաղաքապետարանը 24 ժամ, որ աղբը թափվի։

Panorama.am-ը զրուցեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի հետ, թե՝ ի՞նչ է մտնում այդ «24-ժամյա ժամանակացույց» ասվածի մեջ։

«Քաղաքապետարանի, վարչական շրջանների կոմունալ ծառայությունների աշխատակիցներն իրենց բուն պարտականություններց բխող գործառույթներն են իրականացել, ոմանք աղբն են հավաքել, ոմանք՝ վերահսկել և հետևել են քաղաքացիների ահազանգներին»,-ասաց քաղաքապետի մամուլի խոսնակը։

Նրա խոսքով՝ ամենօրյա աշխատանք է տարվում ուժերի գերլարումով, որպեսզի խնդիրը կառավարելիի սահմաններում լինի։

Այնուամենայնիվ՝ չէ՞ որ աղբահանությունը «Սանիտեքն» է իրականացնում։

«Մայրաքաղաքում բուն աղբահանությունն, իհարկե, իրականացնում է «Սանիտեք»-ը, բայց տոն օրերին գրեթե առանց հանգստի հերթափոխով աշխատել են քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումները՝ աղբի կրիզիս քաղաքում թույլ չտալու համար։ Բայց այն, որ 24-ժամյա աշխատանք եղել է՝ իրականություն է»,- ասաց Կարապետյանը՝ նշելով, որ սա չի նշանակում, որ աղբահանության խնդիրը լուծված է և որ խնդիր չկա։

Իսկ ինչու էր «Սանիտեքին» անհրաժեշտ շուրջօրյա վերահսկողություն, իրենք զգու՞մ են դրա կարիքը։

Հետո էլ Panorama.am-ը զրուցեց նաև «Սանիտեք» ընկերության հետ, հասկանալու, թե արդյոք ընկերությունը ինքնուրույն չէր ենթադրել, որ տոնական օրերին աղբը սովորականից շատ կլինի ու նախապես պատրաստվեր դրան։

«Սանիտեք» ընկերության ղեկավարի օգնական Քրիստինե Հովհաննիսյանն ասաց. «Իհարկե գիտեինք, պատրաստ էինք, բայց բոլոր մեծ քաղաքներն էլ, կարծում եմ, այդպիսի խնդիրներ ունենում են։ Մենք փորձեցինք, հնարավորին սեղմ ժամկետում այդ խնդիրը կարգավորել, հիմա սովորական հունի մեջ են ընկել աշխատանքները»։

Մեկ այլ հարցի, թե ինչպիսին է եղել աշխատանքը քաղաքապետարանի հետ, քանի որ նրանք էլ իրենց հերթին «բողոքում են», որ աղբամանների բավարար չափով ապահովվածություն չկա, նա պատասխանեց. «Քաղաքապետարանի հետ ինչպես միշտ աշխատել ու աշխատում ենք սերտ համագործակցությամբ։ Այս օրերին աղբամանները կրկին վնասվել ու այրվել են, թվի պակասելը կապված է հենց դրա հետ, կամայականորեն աղբաման չի հանվել»։

Փաստորեն, այո, «Սանիտքին» անհրաժեշտ է «սերտ համագործակցությունը», թեև՝  ինչ է անում քաղաքապետարանը կոնկրետ աղբամանի չլինելու ժամանակ, մեզ որ, անհասկանալի է։

Նկատենք, որ թեպետ Մարությանը գովեց իրենց աշխատանքը, այնուամենայնիվ, մի քանի բողոք սպրդել էին սոցցանցեր։ Երեկ դերասան Սարգիս Գրիգորյանն էր իր էջում տեսաուղերձով և լուսանկարներով ներկայացրել 16-րդ թաղամասի 19 շենքի, մեղմ ասած, ոչ պատշաճ աղբահանության իրավիճակը։

Դերասանն ահազանգել էր, որ աղբահանության ոչ պատշաճ կատարման հետևանքով հակասանիտարական վիճակ է ստեղծվել, և իր զարմանքն էր հայտնել, որ մեկնաբանություններում ընթերցողները դժոհել էին, որ փաստը բարձրաձայնել է։

Հետաքրքիր է ընդհանուր պատկերը՝ քաղաքապետարանը ընդունում է, որ աղբահանության խնդիր դեռ կա, «Սանիտեքը» ընդունում է, որ «քաղաքացիների բողոքներն օբյեկտիվ են», ընթերցողները բողոքում են, եթե բողոք է հայտնվում, արդյունքում քաղաքապետը գովում է իրենց աշխատանքը, երբ քիչ թե շատ նորմալ աղբահանություն է արվում։

Ի դեպ՝ դերասանը մեկ այլ տեսանյութով շնորհակալություն էր հայտնել, որ խցանված աղբատարների խնդիրը վերացրել էին, ու դա էլ է ընդհանուր պատկերի մեջ մտնում՝ երբ շնորհակալությւն են հայտնում նորմալ աշխատանքի համար։ Ճնշմամբ, թե կամավոր։

Գոյություն ունի սահմանված պարտականություններ, որոնք պետք է կատարվեն պատկան մարմինների կողմից, իսկ քաղաքացու «պարտականությունն է» լինել պահանջատեր։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}