Թուրքմեններին ստիպել են գնել նախագահի նոր դիմանկարը
Թուրքմենստանի դպրոցները, հիվանդանոցները և պետական այլ հաստատություններ պարտավորվել են գնել երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի նոր դիմանկաները, որում նա պատկերված է ճերմակած մազերով։ Լենտա.ռու-ի հաղորդամբ, նախկին նկարներում Բերդիմուհամեդովը սև մազերով էր, այժմ նա ունի արդեն ճերմակած մազեր։
Հաստատությունների աշխատակիցները գնել են նոր դիմանկարը 5 մանաթով։ Նշվում է, որ նախագահի դիմանկարները պարբերաբար թարմացվում է հաստատությունների միջոցներով։
Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի դիմանկաները պետք է կախված լինեն դպրոցներում, հիվանդանցոներում, նախարարություններում, իրավապահ մարմիններում, մարզական օբյեկտներում, համերգասրահներում, նաև օդանավակայանում և ինքնաթիռների մեջ։
Ավելի վաղ ոստիկանության աշխատակիցները խուզարկություններ են կատարել տներում նախագահի դիմանկարների անհարիր օգտագործման առնչությամբ։ Զուգարաններում փնտրել են Բերդիմուհամեդովի լուսանկարներով թերթեր։ Խախտողներին սպառնացել է վարչական պատասխանատվություն։