Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործով մեղադրանքի կողմը դատարանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ գործով մեղադրանքի կողմը դատարանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել:
«Դատախազությունը և քննիչներն ինքնաբացարկ հայտնեցին նախագահող դատավորին։ Քննարկվեց այդ հարցը, պաշտպանական կողմն առարկեց միջնորդության դեմ։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու»,-նիստից հետո լրագրողներին հայտնեց փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբից հայտնում են, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նելլի Բաղդասարյանի, հեռացել է խորհրդակցական սենյակ: Դատարանի որոշումը կհրապարակվի հունվարի 10֊ին՝ ժամը 14:00-ին:
«Եթե դատավորը որոշեց ինքնաբացարկ հայտնել, ապա վաղվա նիստը տեղի չի ունենա, գործը կփոխանցվի այլ դատավորի։ Եթե դատավորը որոշեց ինքնաբացարկ չհայտնել, ապա վաղը գրավի հարցի քննությունը կշարունակվի»,-ասաց Ալումյանը։
Մեղադրողը կողմը հիմնավորել է, որ մարտի 1-ի գործով իրականացվող մեկ այլ գործի շրջանակում դատավորն ինքնաբացարկ է հայտնել՝ պատճառաբանելով, որ իր ու մեղադրյալ ընտանիքի հետ մոտ են եղել, և իր որոշումը կարող է անաչառության հետ հարցեր առաջացնել։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները 26.12.2018 թվականին միջնորդություն են ներկայացրել դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ:
Դատարանը, 2018թ․ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 17:00֊ին, դատական նիստ էր նշանակել, ապա աշխատանքային օրվա ավարտով պատճառաբանելով դատական նիստը հետաձգել էր և նշանակել այսօր` հունվարի 9֊ին:
Նշենք նաև, որ փաստաբանական խումբը գրավի վերաբերյալ միջնորդություն ներկայացնելիս գրավի չափ չի նշել, սահմանվող գրավի չափը որոշել խնդրել է դատարանին:
Հարակից հրապարակումներ`
- Ալումյան. Մենք գտնում ենք, որ Քոչարյանը չպետք է կալանքի տակ գտնվեր
- Արամ Օրբելյան. Ես հույս ունեմ, այսօր ինչ-որ որոշում դատարանը կկայացնի
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը դիմել է Սահմանադրական դատարան
- Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի վաղվա դատական նիստին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան