Աշխատասենյակում ուտելու կանոնները
Կոլեկտիվում համակեցության կանոնները պահանջում են աշխատողներից աշխատավայրում չօգտագործել սուր հոտ ունեցող սնունդ, քանի որ յուրահատուկ հոտը կարող է նյարդայնացնել թիմին։
«Խորհուրդ չի տրվում ուտել սուր հոտով սնունդ, քանի որ հոտը երկար է մնում, տհաճ է լինում»,- Ռիա նովոստիին ասել է էթիկետի փորձագետ Էլեոնորա Բասմանովան։
Խոսելով աշխատավայրում ուտելու մասին, փորձագետն ասել է, որ դա չի նպաստում թիմի աշխատանքային մթնոլորտին, ինչ-որ մեկին ինչ-որ հոտեր կարող է նյարդայնացնել, համակեցության կանոնները պահանջում են դա հաշվի առնել։
«Եթե սննդամթերքն ունի սուր կամ երկարատև հոտ, հատկապես սխտոր, ապա իհարկե, դա աշխատավայրում չի ստեղծում աշխատանքային մթնոլորտ, կարող է ինչ որ մեկի ախորժակը գրգռել, կամ, հակառակը տեղի ունենա։ Դա գրասենյակում կտրուկ փոխում է մթնոլորտը, ընդհանուր դժգոհությունը առաջացնում։ Այդ պատճառով շփման մշակույթի կանոնները մեզանից պահանջում են հաշվի առնել ոչ միայն այն, ինչ մենք ուզում են, այլ այն, ինչ մենք կարող ենք ուտել»,- ասել է էթիկետի փորձագետը։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան