Ալումյան. Մենք գտնում ենք, որ Քոչարյանը չպետք է կալանքի տակ գտնվեր
«Մենք ընդհանրապես գտնում ենք, որ պարոն Քոչարյանը պետք է կալանքի տակ չգտնվեր։ Մենք դիմել ենք այդ հարցով վճռաբեկ դատարան, բայց քանի որ դեռ պարզ չէ, թե դատարանը երբ այդ հարցին պատասխան կտա, միջանկյալ դիմել ենք առաջին ատյանի դատարան, որ գրավ կիրառվի, մինչև վճռաբեկ դատարանը պատասխան տա»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։
Ինչ վերաբերում է ՍԴ դիմելուն, ապա Ալումյանը նկատեց . «Մենք նկատի ունենք, որ վեճռաբեկ դատարանը չպետք է վարույթ ընդուներ գլխավոր դատախազի՝ վճռաբեկ բողոքը, քանի որ հնարավոր երկու հիմքերից որևէ մեկը չկար»։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Օրբելյան. Ես հույս ունեմ, այսօր ինչ-որ որոշում դատարանը կկայացնի
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը դիմել է Սահմանադրական դատարան
- Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի վաղվա դատական նիստին
- Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը կքննի վաղը
- Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանները միջնորդություն են ներկայացրել դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան