Բենքսիի՝ աճուրդում «ինքնաոչնչացված» նկարը կցուցադրվի Գերմանիայում
Բրիտանացի հայտնի նկարիչ Բենքսիի «Սեր՝ աղբամանում» (Love Is in the Bin) կտավը, որը հայտնվել է «Կարմիր փուչիկով աղջիկը» կտավի «ինքնաոչնչացումից» հետո, առաջին անգամ հանրությանը ներկայացվելու է Գերմանիայում՝ Frieder Burda ժամանակակից արվեստի թանգարանում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել են թանգարանի մամուլի ծառայությունից։
Աշխատանքը ներկայացվելու է փետրվարի 5-ից մարտի 3-ը։ Միաժամանակ սիմպոզիում է անցկացվելու։ Կտավը դիտելու պայմաններն այնպես են մշակված, որ թույլ տա հնարավորինս շատ մարդկանց տեսնել աշխատանքը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Sotheby's աճուրդում Բենքսիի կտավը 1 042 000 եվրո վաճառվելուց անմիջապես հետո շրջանակի տակ թաքնված հատուկ մեխանիզմն աշխատել է ու կտրատել նկարը, մանրացված թղթերն այժմ կախված են շրջանակից։ Աշխատանքի միայն մի մասն է անվնաս մնացել։ Գնորդը որոշել է ավարտել գործարքը, աշխատանքը ստացել է նոր անվանում՝ «Սեր՝ աղբամանում»։
Հարակից հրապարակումներ`
- Բենքսիի կտավները թանկացել են
- Ֆրանսիացի աուկցիոներները չեն բացառում Բենքսիի նոր հնարքը նրա աշխատանքների վաճառքի ժամանակ
- Բենքսին պատրաստվել էր ոչնչացնել «Կարմիր փուչիկով աղջիկը» ամբողջությամբ
- Բենքսիի կտրտված նկարի գնորդը չի հրաժարվի գործարքից
- Բենքսին ցույց է տվել, թե ինչպես է պատրաստվել կտավի ինքնաոչնչացմանը