Էքզյուպերի, Գրին, Ռեմարկ. 2019-ին հայ ընթերցողի դատին հանձնվող հրատարակությունները
Հայ ընթերցողները 2019 թվականի ընթացքում հնարավորություն կստանան մայրենիով ընթերցել յուրահատուկ ու բազմազան գրքեր: «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ այս տարի ընթերցողների սեղանին կդրվեն դասական և ժամանակակից հեղինակների բացառիկ նմուշների հայերեն թարգմանությունները:
Հրատարակչությունից հայտնում են, որ այս տարի ընթերցողներին հասանելի կլինի ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Միջնաբերդ» ստեղծագործությունը: Այն «Փոքրիկ իշխանը» գրքի հեղինակի ամենասիրելի ու վերջին գործն է: Էքզյուպերիի այս ստեղծագործությունն անավարտ է մնացել: Այս գործի լույսընծայմամբ Էքզյուպերիի բնագրային թարգմանությունների հավաքածուն ամբողջական տեսք կստանա, քանի որ արդեն իսկ հայերեն են հրատարակվել ֆրանսիացի գրողի մյուս բոլոր գործերը:
Հայերեն թարգմանությամբ տարվա ընթացքում ընթերցողի սեղանին կդրվի նաև ժամանակակից ստեղծագործող, բեսթսելերների հեղինակ, հանրահայտ ամերիկացի գրող Ջոն Գրինի «Ալյասկայի որոնումներում» գիրքը: Գրքի համար Գրինն արժանացել է «Փրինց» մրցանակի: Գիրքը հայտնվել է նաև «10 լավագույն գրքեր դեռահասների համար» ցուցակում: Այն Գրինի առաջին մեծակտավ ստեղծագործությունն է:
Այս տարի հայ ընթերցողների դատին կհանձնվի նաև հայտնի գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» գործը: 1954 թվականին լույս տեսած այս վեպն առաջին անգամ է հրատարակվելու բնագրային ամբողջական թարգմանությամբ: Այս գործում Ռեմարկը պատերազմը ներկայացնում է մեկ այլ, բոլորովին նոր տեսանկյունից:
Հայերեն թարգմանությամբ լույս կտեսնեն նաև նոն ֆիքշն՝ բիզնես և մոտիվացիոն մի շարք գրքեր, որոնք օգնել են միլիոնավոր մարդկանց առավել հաջողակ լինել իրենց մասնագիտական և անձնական կյանքում: Մանուկներին ևս սպասվում են անակնկալներ՝ հեքիաթների ժողովածուների տեսքով:
Հարակից հրապարակումներ`
- «Կորուսյալ աշխարհ» գիրքը հայերեն թարգմանությամբ կդրվի ընթերցողի սեղանին
- Բնագրային գիրքն ու հայերեն թարգմանությունն ընթերցողի սեղանին կդրվեն նույն օրը
- Պատերազմի մասին պատմող ամենահայտնի բեսթսելերը հայ ընթերցողի սեղանին է
- Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» գիրքը բնագրային թարգմանությամբ կներկայացվի ընթերցողին
- Էքզյուպերիի տարեդարձը՝ «Ռազմական օդաչուն» վիպակի հայերեն թարգմանության շնորհանդեսով
- Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» և «Նամակ պատանդին» կներկայացվեն հայ ընթերցողին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին