Հանրային ռադիոյի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ կհայտարարվի առաջիկա 1-1.5 ամսում
Ինչպես հայտնի է, 2018 թվականի դեկտեմբերի 19-ից Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնը թափուր է։ Մարկ Գրիգորյանն այդ օրը հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Վերջինիս հրաժարականը պահանջել էին Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցներ։
Տեղեկանալու՝ արդյոք Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ հայտարարվե՞լ է, Panorama.am-ի թղթակիցը կապ հաստատեց Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հետ, որտեղից տեղեկացրեցին, որ մրցույթ առայժմ չի հայտարարվել, կհայտարարվի առաջիկա 1-1.5 ամիսների ընթացքում:
Հարցին՝ այս պահին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի պարտականություններն ո՞վ է իրականացնում, մեզ պատասխանեցին, որ ֆինասական գծով փոխտնօրեն Երվանդ Պողոսյանը։
Հիշեցնենք, որ Մարկ Գրիգորյանի հրաժարականի նախօրեին Հանրային ռադիոյի աշխատակիցները հայտարարություն էին տարածել՝ թվարկելով առկա չարաշահումների մասին և սպառնացել էին գործադուլ հայտարարել։
Մարկ Գրիգորյանն այս պաշտոնում նշանակվել էր 2017 թվականի հունիսի 12-ին։